Դեղերի գների իջեցում կլինի. նախարար
Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել: Աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են», - ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը նկատեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են: «Բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձրացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլոր արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկսենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», - ասաց նախարարը:
