Չկա նման բան, թե ես արդեն հստակ գիտեմ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու. Ալեն Սիմոնյան (video)
«Եթե Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին հնարավոր լինի հասնել, ես կմտածեմ քաղաքապետ լինելու մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորի մանդատը: Ալեն Սիմոնյանը շտապեց վստահեցնել լրագրողներին, որ իրեն քաղաքապետի պաշտոն չեն առաջարկել . «Իմ քայլը որևիցե մեկի հետ չեմ քննարկել, բացի իրավաբաններից: Չկա նման բան, թե ես արդեն հստակ գիտեմ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու»: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ նա որոշեց վայր դնել պատգամավորի մանդատը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պետք է հնարավորինս խոչընդոտեմ այն ամենին, ինչ տեղի է ունենում Երևանում: Մարդիկ կան, որոնք իրենց «գործերը» չեն վերջացրել, ուզում են արագ վերջացնել: Կարծում եմ, վայր դնելով պատգամավորի մանդատը և դամոկլյան սուրն այդ մարդկանց գլխավերևում պահելով, հնարավորություն կունենամ պայքարել անարդարությունների դեմ»: Մանրամասները՝ տեսանյութում.
