«Ի՞նչ եք արել, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչվի». Աշոտյանը՝ Փաշինյանին (video)
ՀՀ նոր կառավարությունն առաջին անգամ այս կազմով պատասխանում է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով ՀՀ վարչապետին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հարցրեց, թե ի՞նչ է արել Կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ պայմանագիրը կյանքի կոչվի: «ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը հունիսից մտնում է ուժի մեջ՝ անցումային դրույթներով: Պարոն Փաշինյան, ժամանակին բարձր կարծիք չէիք հայտնել դրա մասին, բայց պետք է կյանքի կոչել ու դրա պարտականությունն այս փուլում Ձեր կառավարության վրա է: Ի՞նչ է արել Կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող պայմանագիրը կյանքի կոչվի»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, մենք շփումների ընթացքում հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում՝ ակնկալելով, որ գործընթացը ԵՄ երկրներում կարագանա»:
