Նիկոլ Փաշինյանը Գարեգին Չուգասզյանին խնդրել է դադարեցնել հացադուլը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին»,- ասել է Աղաջանյանը:
