Բոլոր մարզպետները կփոխվեն.Սուրեն Պապիկյան
«Բոլոր մարզպետները կփոխվեն: Այս պահին ոչ մի որոշում դեռ չկա: Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին», - ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում :
ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին այս պահին որևէ որոշում չկա,-ասաց նա:
Տարօրինա՞կ չէ, որ ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական չեն տվել, միգուցե չեն համակերպվե՞լ փոփոխված իրավիճակի հետ հարցին, նախարարը պատասխանեց, որ այդտեղ տարօրինակ ոչինչ չկա. «Բայց ինչո՞ւ չպիտի համակերպվեն, եթե իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոփովեն: Բոլորը պիտի փոխվեն»:
