Լավ ժամանակ անցկացրեք, շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք. ԿԳ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին (Տեսանյութ)
ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով լավ օր: Իր ֆեյսբուքյան էջում նախարարը հայտնել է, որ Վերջին զանգի արարողությանը ներկա չի լինելու, քանի որ Փարիզում մասնակցելու է կրթության նախարարների գագաթաժողովին։ «Լավ ժամանակ անցկացրեք, շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, մեքենաները լավ կվարեք, որովհետև պետք չէ այդ օրը ինչ-ինչ միջադեպերով մթագնել», - նշել է նախարարը:
