Վրաստանի նախագահը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը դատապարտել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում իրականացված ահաբեկչությունը և իր ցավակցությունն է հեղել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին էլ հայտարարել է, որ իրենց շոկի մեջ է գցել Թուրքիայում տեղի ունեցած աղետի մասին լուրը. «Վրաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը»։ Վրաստանի ԱԳՆ-ն Անկարայի ահաբեկչությունը որակել է որպես բռնության բարբարոսական դրսևորում։
