ՀՀԿ-ն հասկացել է՝ այլ ճանապարհ չունի

Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովում մթնոլորտ է փոխվել,  իշխանափոխությունից բացի կարծես հեղափոխություն է եղել՝ մտքի, վերաբերմունքի, մոտեցումների, պահվածքի: Հանրապետական  ռմբարկուներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Ֆարմանյանը այլեւս չունեն նախկին էնտուզիազմը, նրանք հեզ են, նազիկ կառավարությանը քննադատելիս: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ականները, որոնք ճակատագրի բերում դարձել են ընդդիմադիր,զրկվել են ազդեցիկ լծակներից, բոլորից լավ են հասկանում, թե ինչ թանկ կարող է արժենալ ցանկացած կոշտ մոտեցում, ելույթ, հայտարարություն: Որ հաշված ժամերի ընթացքում իրենց սեղաններին կհայտնվի կոմպրոմատների հաստափոր հատորներ ու ՀՀԿ-ն միանգամից ու տեղում կանցնի պատմության գիրկը: Նրանք ընտրել են քաղաքակիրթ ճանապարհը՝ կառավարությանը քննադատել առանձնակի զգուշավորությամբ, ցույց տալ նրա իրական դեմքը, քան հայտարարում էին մինչ իշխանություն վերցնելը, բայց փաստարկված: ՀՀԿ-ն այլ ճանապարհ չունի, քան մինչեւ արտահերթ ընտրությունները գիտակից խավի մոտ մտքի հեղափոխություն անելը ու ցույց տալը, որ նորերը իրենցից լավը չեն, այլ ճիշտ հակառակը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ելույթը սկսեց սիրո եւ համերաշխության հեղափոխության մթնոլորտի մասին հիշեցումից ու ասաց, որ որոշ խնդիրներ է տեսնում սահմանադրականության հետ կապված. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայտնում է, որ երբ ինքը հորդորի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր է: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձեւակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ եւ քաղաքական ուղղորդումներ իրականացնել: Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն ինչպես դուրս գալ մեր կուսակցությունից, եթե այդպիսի ցանկություն ունեն եւ գիտեն ինչպես մտնել մեր կուսակցություն»: Աշոտյանն ասաց, որ ինքը մտահոգություն ունի նաեւ այլակարծության եւ բազմակարծության անհանդուրժողականության հետ կապված, նա վստահ է՝ այդ մտահոգությունը նաեւ կիսում են հարյուրավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձեւավորված իշխանությունների հասցեին: «Սահմանադրականության խնդիր եմ տեսնում, երբ նոր վարչապետը հորդորում է նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ, սոցցանցերում»: Աշոտյանը հերթով թվարկեց Սահմանադրության այն հոդվածները, որոնք, ըստ նրա, խախտել են նոր իշխանությունները: Վերջում հորդորեց քաղաքացիներին, որ եթե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան՝ դիմեն իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի՝ անկախ քաղաքական հայացքներից: Սամվել Ֆարմանյանը հիշեցնելով ու արձանագրելով, թե ինչպես Փաշինյանը հրաժարվեց նախկինում ունեցած տեսակետներից, կամ Ֆարմանյանի խոսքով՝ սրբագրեց իր նախկին դատողությունները, սակայն ըստ ՀՀԿ-ականի՝ փոփոխված մտքերն ու դիրքորոշումը հաստատուն քայլերով ու մտածված որոշումներով ամրապնդման կարիք ունեն, հակառակ դեպքում անգամ փոփոխված տեսակետը վստահություն չի ներշնչի, այլ էլ ավելի մեծ թեթեւամտություն կհաղորդի վերանայված դիրքորոշմանը. «Քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ամենափոքր քայլը եւս քայլ է՝ իրեն բնորոշ խորհրդանշական բովանդակությամբ: Կադրային նշանակումները եւս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ նաեւ խորհրդանշորեն եւ այլաբանորեն են ընկալվում: Անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող ազդակները, անմտություն է: Քայլերը պիտի գան ամրապնդելու փոփոխված խոսքը, դրա այլընտրանքը թեթեւամիտ խաբկանքն է, ինչը պետական քաղաքականության պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր պատրանք»: Նույն ոճում ելույթ ունեցավ նաեւ Շարմազանովը: Դրա փոխարեն այսօրվա կառավարությանը մաս կազմող Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այնպես էր գրոհել կառավարության վրա, կարծես ոչ թե իրենք, այլ ՀՀԿ-ականներն են Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պորտֆելներ վերցրել: Նա ասաց, որ գյուղացիական վարկերն անմրցունակ են ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել,ուրեմն պետք է համաներում հայտարարել: Ասաց, որ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։Վերջում հիշեցրեց ու ակնարկեց այն, որ այ եթե իրենք 50+1 ստանան ու կյանքի կոչեն 15 կետերը, ապա նշված խնդիրները կլուծվեն արագ. ««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես, 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», - եզրափակեց խոսքը պատգամավորը՞ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները տատանվում են երկու թեկնածուների միջեւ. «Ժողովուրդ» Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից․ «Հրապարակ» Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ» Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ» Թովմասյանի եւ ՔՊ քարտուղարի միջադեպը. «Ժողովուրդ» Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ» Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am