«Հիմա մեզ համար անհնար ոչինչ չկա». Նիկոլ Փաշինյան
«ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթություն է մեր կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում ՏՏ զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև՝ գաղափարական դաշտում: Ըստ էության՝ ՏՏ մեր ընկալումը հետևյալն է, դա գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը: Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում, ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Հայաստանն ու հայ ժողովուրդը երկար տարիներ արգելափակվել են «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ: Հիմա մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակները իրագործելի են, դրանք մեր գործնական խնդիրն են՝ անկախ նրանից՝ ուրիշները որքանով են դա հնարավոր համարում»:
