Ինչ կապ ունի «Լիդիան Ինթերնեշընըլի» հետ. ՀԲՃ-ի բաց նամակը՝ նախագահին

Հայկական բնապահպանական ճակատը բաց նամակով դիմում է արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա պատասխանի «Լիդիան Ինթերնեշընըլի» հետ իր կապերի մասին հարցերին. «Հարգելի պրն. Սարգսյան, Դեռեւս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչեւ օրս մնացել են անպատասխան: Նախկին Հայաստանում ընդունված պրատիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը եւ հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն հիմա՝ նոր Հայաստանում, նման վարքագծերն անհարիր են դարձել: Հաշվի առնելով, որ Դուք արդեն հանրային պաշտոնյա եք եւ ՀՀ նախագահի պաշտոնում որդեգրել եք բաց գործելաոճ, հաշվի առնելով նաեւ Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի հետ կապված շարունակ բարձրաձայնվող խնդիրները՝ խնդրում ենք հրապարակավ պատասխանել մեր հետեւյալ հարցերին. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ. դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ: Ո՞վ/քեր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել ձեր թեկնածությունը: Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։ Խնդրում ենք մանրամասնել, թե արդյո՞ք Ձեր դուրս գալը կապ ունի Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հետ։ Ի՞նչ առնչություններ եք ունեցել կամ ունեք Knighsbridge Group ընկերությունների խմբի հետ, որն ի թիվս այլ գործունեության, նաեւ ներգրավված է նավթի ու գազի արդյունահանման ծրագրերում»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am