Բուսաբանական այգու տնկարանում 500-ից ավելի տնկիներ պոկել, տեղը կառուցում են զվարճանքի կենտրոն
Այսօր՝ մայիսի 23-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ արդեն մի քանի օր է՝ բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ. Հայաստանի անտառային տեսակների տնկարանում ինչ-որ անձինք տնկված բազմաթիվ ծառեր հանել են և տեղը փորձում են կառուցեն հարսանյաց սրահ։ Այս պահին նշված վայրի մի հսկայական տարածք արդեն տեղադրվել են երկաթե կոնստրուկցիաներ։ Նշված տարածքը պահպանվում է պետության կողմից և համարվում է հատուկ կարևորագույն տարածք, որտեղ դեռ սովետական տարիներից արգելվում էր շենք-շինությունների, անգամ թիթեղյա տաղավար տեղադրելը, մինչդեռ, չգիտես ում հրահանգով ու հովանավորությամբ, մարդիկ տնկարանը վերածում են զվարճանքի վայրի։
