Ղարաբաղյան «կաթսան» եռում է. իրավիճակը սրվում է

«Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և դա պարտադիր պայման է տևական խաղաղության հասնելու համար», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին թե՛ հանրապետության վարչապետն է ասել, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Բալայանին խնդրել են մանրամասնել՝ պաշտոնական Երևանը ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվածության ավելացումը: «Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994թ. զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել: Գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, կարծում եմ՝ Կազիմիրովի գրքին բոլորդ ծանոթ եք: Մեր խնդիրն այսօր հետևյալն է՝ որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003-ից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տևական կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք որպես Հայաստան, որպես Արցախի [անվտանգության] երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժամանակ, ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- պատասխանել է Բալայանը: Այստեղ հարկ է հիշեցնել մի կարևոր դրվագ: Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանն այցելեց Ստեփանակերտ, որտեղ մասնակցեց մայիսի 9-ին նշվող եռատոնին: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ես նույնիսկ կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչև այսօր ցանկալի արդյունք չեն տվել, թերևս նաև դա է»: Այս հայտարարություններին Բաքուն բավական կոշտ պատասխանեց, նույնիսկ սպառնալիքներ հնչեցին: Իսկ նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհեր գրանցվեցին՝ մայիսի 20-ին հայկական կողմում, իսկ հաջորդ օրը՝ ադրբեջանական: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում մայիսի 20-ի երեկոյան հետևյալ գրառում էր կատարել․ «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր»: Ւսկ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտու նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ խոսնակն այսօր այդ այցի առնչությամբ նշել է․ «Մենք հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները»: Ի դեպ, առաջիկա օրերին Երևան են այցելելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Ըստ ամենայնի ղարաբաղյան թեման գերիշխելու Հայաստան այցելող դիվանագետների օրակարգում: Նկատվում է, որ ղարաբաղյան «կաթսան» եփվում է, իրադարձությունները բավական արագ են սկսել ընթանալ: Թամար Բագրատունի

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am