Իր օրինակով Ազատ Արշակյանն ասաց՝ ինչպես կարելի է քաղբանտարկյալների խնդիրը լուծել (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրից, ասաց. «Գիտենք՝ ովքեր են քաղբանտարկյալները և այդ հարցը լուծում ունի: Նրանք, ովքեր հայտնի են, որ քաղբանտարկյալներ են, նրանց պետք է ազատ արձակել: Բայց կան նաև բանտարկյալներ, որոնք գուցե քաղբանտարկյալ չեն, օրինակ՝ Սասնա ծռերը, բայց իրենց գործում կան քաղաքական նկատառումներ, նրանց նկատմամբ էլ կարելի է մարդասիրություն դրսևորել»: Ազատ Արշակյանը բելերով իր օրինակը՝ որտեղ ժամանակին իրեն էլ ներում են շնորհել, նշեց, որ այսօր էլ ՀՀ-ում, եթե իրավապահ մարմինները ցանկանան քաղբանտարկյալների հարցը լուծել, նրանք հանգիստ կարող են դա անել: Մանրամասները՝ տեսանյութում.
