Մոսկվայի անսպասելի գաղտնազերծումը

«Թուրքիան իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսկ Հայաստանը կարևոր դեր ունի խաղաղության ապահովման գործում»,- երեկ Երևանում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ երեկ Երևանում կայացած նիստին Նարիշկինը նաև նշել է. «Հատուկ մտահոգություն են առաջացնում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումները և Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են այս պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միջազգային լարված օջախներին մոտ լինելով՝ կազմակերպության մեջ հատուկ դեր ունի, և մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում և խորհրդարանական փորձը՝ խաղաղության ապահովման գործում»: Ռուսաստանի Պետդումայի նախագահը, ով նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահն է, Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է, որ այսօր «Էրեբունի» օդանավակայանի օրինակով կծանոթանան կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի պաշտպանական հնարավորություններին: Նիստի հիմնական մասը փակ է եղել լրագրողների համար: Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո վերահաստատեց՝ Հայաստանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի գործողություններին: Նաև անդրադարձավ ղարաբաղյան հարցին, հայտարարելով. «Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24 կործանիչի խոցումը, ինչպես և հանցագործություն ենք համարում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը: Մեր կարծիքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները բոլոր միջխորհրդարանական հարթակներում պետք է միասնաբար հանդես գան, քանի որ մենք դաշնակիցներ ենք»: Շարմազանովը նաև հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձերն անընդունելի են: Իսկ ահա Ռուսաստանի Պետդումայի նախագահն իր խոսքում ղարաբաղյան խնդրին հարկ չի համարել անդրադառնալ, խոսել է միայն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին: «Մեր կազմակերպությունն ունի մշտական պատրաստության մեջ գտնվող բավարար ուժ և միջոցներ՝ այդ վտանգներին հակազդելու համար»,- ասել է նա: Դե, ինչ կարիք կա խոսել օրինակ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վերաբերող, մեզ` հայերիս հուզող ամենակարևոր հարցի մասին, երբ պարբերաբար կերպով Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ սրում է լարվածությունը սահմաններում, ինչի արդյունքում հայ զինծառայողներ են զոհվում: Այսօր Մոսկվան այլ, ավելի կարևոր խնդիրներ ունի` քան Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքի մասին մեզ անհանգստացնող համաձայնագրերը, քան շփման գծում շարունակական դիվերսիաները Ադրբեջանի կողմից և Հայաստանի դեմ Բաքվի դիվանագիտական արշավները` ողողված կեղծիքով և հայատյացության քարոզով: Ու բացի այդ, հետաքրքրական է նաև մեկ այլ հարց` ինչու՞ են ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները հանկարծ որոշել, որ հենց Հայաստանում պետք է բարձրացնեն Սիրայի խնդիրը ու «հատուկ մտահոգություն» հայտնեն, Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումների և Թուրքիայի այլ գործողությունների վերաբերյալ: Ինչ է, Ադրբեջանի գործողությունները տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակի չե՞ն ստեղծում: Իսկ գուցե Ռուսաստանը Թուրքիայի ուղղությամբ այլ «ծրագրեր» ունի՞ Հայաստանի «աջակցության» մասով և ինչ-որ բան է նախապատրաստում... Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am