Ժամանակը միացված է. ԱԱԾ նորանշանակ պետը խոստացել է, որ մայիսի 23-ին կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ կլինեն

ժամանակ օրաթերթը գրում է. «Եվ այսպես, այսօր մայիսի 23-ն է, առաջին հայացքից և մինչև 2018 թվականի մայիսի 19-ը սովորական մի օրացու­ցային օր: Սակայն մայիսի 19- ից հետո մայիսի 23-ը սովորա­կան օր չէ և այսօր թերևս կա հանրության համար մի անսո­վոր սպասում: Բանն այն է, որ մայիսի 19-ին էլ ԱԱԾ նորանշանակ պետն արեց հանրու­թյան համար անսովոր հայ­տարարություն, ասելով, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր բացահայտում­ներ, թե ինչպես են որոշ մար­դիկ հարստացել՝ լիովին այլ անձանց անձնագրերով գրան­ցելով բիզնեսներ ու յուրացնե­լով պետական, հանրային միջոցները: Ըստ ԱԱԾ պետի՝ Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններում մի խումբ մար­դիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույ­նիսկ անհայտ բիզնեսներ: Նման հայտարարություն Հայաստանում երբեք չի արել որևէ իրավապահ մարմին:

Ավե­լին՝ նույնիսկ հարց է, թե զուտ իրավական տրամաբանու­թյան մեջ որքանով է նպատա­կահարմար բավական կոնկ­րետ մատնացույց անել հան­ցագործության բնույթն ու խո­սել առաջիկա օրերին կոնկ­րետ բացահայտումների մա­սին, երբ հանցագործները կա­րող են պարզապես հեռանալ Հայաստանից: Եվ այս տեսան­կյունից ի դեպ այս հարցն առաջանում է, թե արդյո՞ք կոնկրետ բացահայտումների դեպքում արդեն չի պարզվի, որ մեղավորները վաղուց Հայաստանում չեն այլևս: Այս­պես, թե այնպես, սակայն, մա­յիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությու­նը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ և դա կոռուպցիոն խոշոր բացահայտումնե­րի սպասման ռեժիմն է:
Ընդ որում, ակնհայտ է, որ այստեղ հանրությունն ակնկա­լում է ոչ միայն կամ ոչ այնքան փողային ծավալներ և սխե­մաների նկարագրություն, այլ շատ կոնկրետ անուններ, թե բացահայտված որ դերի թի­կունքում ով է կանգնած և որ­տեղ է նա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am