ՀՀԿ-ում հուշում են՝ որտեղ գտնել «հանցագործներին»

Ազգային անվտանգության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումներ կլինեն, խաթարել է ՀՀԿ-ականների անդորրը։ Ազգային ժողովում նրանք առերեւույթ ինքնավստահություն էին ցուցադրում, բայց ներքուս վախեր ունեն, որ բացահայտումների շղթան չի շրջանցի իրենց նույնպես։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ինքը վախենալու ոչինչ չունի ու բացատրեց, թե ինչու․ «Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», - ասաց նա՝ անուղղակի ցուցմունք տալով, որ «հանցագործներին» պետք է փնտրել ՀՀԿ-ի այն շերտում, որտեղ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան․«Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար»։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»: ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային գեներալ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն անգամ չի վախենում հնարավոր բացահայտումներից: «Ինչ որ կարող է բացահայտվել, դա վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ էդ հարցով»,- ինքնավտստահ հայտարարեց նա։ Հարցին, թե չի՞ վախենում ճաղերի հետևում հայտնվելուց, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և դաստիարակության համաձայն»: Նա առավել քան վստահ է, որ որեւէ բան ժամանակի ընթացքում չի կոծկվել եւ ուրեմն չի վախենում, որ օֆշորի գործը նորից կվերաբացվի․«Ես շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի, որ մեկ անգամ ևս մեր հասարակությունը համոզմունք ապրի, որ ինչ ասել եմ, դա միայն ճշմարտություն է եղել: Ես պնդում եմ, որ իրավապահ մարմինները բացահայտել են անհայտ ու հայտնի բոլոր անկյունները: Եվ այն, ինչ այսօր մենք ունենք, իրականություն է»։ Եւ նույնիսկ չի մտահոգվում Արմավիրի բդեշխներից Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն «Ես մտահոգվելու տեղիք չունեմ»։ Իսկ ովքե՞ր ունեն մտահոգվելու առիթ, պատգամավորն ասաց, որ այդ հարցերի հասցեատերն ինքը չէ: Իսկ գեներալ Սեյրան Սարոյանն էլ իր ոճով ցրեց թեման․«Թող բացահայտեն, որ վերջապես տեսնենք՝ ովքեր են դրանք»։ Այսպիսով՝ ՀՀԿ-ականների պատասխանները լուրջ մարտահրավեր է ոչ միայն ԱԱԾ-ին, այլեւ Հայաստանում իրավական բոլոր կառույցներին, միայն այն փաստը, որ նրանք գործարարներ են ու Սահմանադրության խախտումով հայտնվել են խորհրդարան, արդեն կարող է նրանց համար մտահոգության առիթ հանդիսանալ։ Գուցե ՀՀԿ-ականները կանխատեսում են, որ ԱԱԾ պետի հայտարարությունը սոսկ մնալու է թղթի վրա եւ ինչպես միշտ այս անգամ էլ «զոհաբերվելու» են մանր ձկները։ Անի Սահակյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am