«Նկարչության» նկատմամբ Փաշինյանի սերն ու չաշխատող գործիքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների երդմնակալության օրը լրագրողների հետ զրույցում  մի քանի հետաքրքրական հայտարարություններ է արել: Առաջինը,նա բացատրել է, թե ինչու վերանշանակեց իր կողմից մշտապես թվանկարչության մեջ մեղադրվող Ազգային վիճակագրության ծառայության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, որը կպաշտոնավարի առաջիկա վեց տարին: Փաշինյանը այս կապակցությամբ պարզաբանել է.«Այո, նրան մեղադրում էին թվեր նկարելու մեջ, բայց մենք այս նշանակմամբ հակակշիռ ստեղծեցինք, ոչ թե մեր մարդկանց նշանակեցինք ԱՎԾ ղեկավար, այլ փորձեցինք հակակշիռ ստեղծել, որպեսզի որեւէ մեկը, որեւէ մեկի համար թիվ նկարելու կաշկանդվածություն չունենա»: Պարզաբանումը, իհարկե,համոզիչ ավելին, քան կասկածները, որ Նիկոլ Փաշինյանին Ստեփան Մնացականյանի նկարչական հմտություններն են պետք, հակառակ դեպքում՝ նա կարող էր հերթական անփորձ երիտասարդի նշանակել ԱՎԾ պետ, ով ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող կեղծել վիճակագրությունը եւ ոլորտին ծանոթանալու ու կեղծիքներ թույլ տալու համար նոր պետը ստիպված լիներ տարիների փորձ կուտակել: Այս առթիվ քննադատություն հնչեց նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից, ով հայտարարեց, որ տնտեսական ստերը շարունակվելու են: Փաշինյանը անդրադարձավ նաեւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ով խոստացել է կոռուպցիոն բացահայտումներ անել 350 քաղաքացիների ցանկ հրապարակել, որոնք չգիտեն, որ իրենց անուններով բիզենսներ են գրանցված եւ արդյոք սպասել բացահայտումներ նաեւ խոշոր հարկատուների մասով․ «Կարծում եմ, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ մյուս բոլոր մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասված է»,- ուղիղ պատասխանից խուսափել է նա: Ենթադրվում է, որ ԱԱԾ պետի միջոցով նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի ՀՀԿ-ի վրա ազդեցության նոր դաշտ ձեւավորել, այսպես կոչված կոմպրոմատային փաթեթներ կազմել, որոնք հարմար պահի կարող են դրվել քաղաքական հակառակորդների դեմ եւ հստակ խնդիրներ լուծել դրանցով: Օրինակ խոշոր հարկատուներից շատերը ներկայացված են օրենսդիր մարմնում, որտեղ առաջիկայում Փաշինյանի թիմը պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել, օրենսդրական փաթեթներ պետք է փոխել, գլխավորապես՝ Ընտրական օրենսգիրք, իսկ վճռական այդ քվեարկությունների պահին օգնության կարող են հասնել ձեւավորված դոսիեները: Հակառակ պարագայում պատկան մարմինները պարտավոր են օր առաջ ցանկեր հրապարակել ու փաստարկել, թե ով ինչպես է խուսափել հարկերից ու ինչ ճանապարհով է հարստացել՝ սրանցից բխող պատասխանատվություն սահմանել: Հաջորդ ուշագրավ հայտարարությունը Տարոն Մարգարյանի պաշտոնանկության կոնտեքստում է հնչեցրել: Նախ ակնարկել է, որ այդ պահանջը քաղաքացիներն ինքնաբուխ են բարձրացրել եւ կապ չունի հեղափոխության տրամաբանության հետ.«Ես Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողներին չէի հորդորել, ես ընդհանրապես մեր քաղաքացիներին հորդորել էի դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները», իսկ հրաժարականի արդիականության պահանջի մասին հայտնել, որ երբ ինքը հորդորի, Տարոն Մարգարյանը կհետեւի իր հորդորին. «Ես ընդհանրապես մեր հայրենակիցներին հորդորել էի դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որովհետեւ այդ գործողությունների հիմնական իմաստը եւ նպատակն այն էր, որ մենք գործողություններ ձեռնարկենք այն իշխանության դեմ, որը չի վայելում ժողովրդի վստահությունը եւ չի գործում ժողովրդի անունից»,- ասել է Փաշինյանը: Վերջինս ըստ էության հասկացավ, որ անհնար է որոշ պաշտոնյաների դեմ արդյունավետ կիրառել այն գործիքը, որն աշխատեց Սերժ Սարգսյանի պարագայում՝ Գլխավոր դատախազ, քաղաքապետ եւ այլն, որոնց դեմ մի քանի օրվա ցույցերը անհաջողությամբ պսակվեցին: Իսկ ինչ գործողություններ պետք է ձեռնարկի Փաշինյանը նրանց դեպքում, սրա մասին չի մանրամասնել: Խնդիրն այն է, որ ընտրովի եւ ԱԺ-ի մեծամասնության կողմից ընտրված պաշտոնյաներին պաշտոնանկ անելու սահմանադրական հիմքը կարող է լինել միայն ու միայն քաղաքական կոնսենսուսը, կամ նույն կոմպրոմատների փաթեթները, որոնք ոչ բոլորի դեպքում է կարելի կիրառել, բոլորի դեպքում չէ, որ կարելի սա գործիք կիրառել: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am