Ջիգյար եք կերել, հելել եք, էդ հարցերով եք զբաղվում.Սասուն Միքայելյանը՝Գևորգ Կոստանյանին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը հատուկ ընթացակարգով ընդունելու հարցի քվեարկության ժամանակ բանավեճ տեղի ունեցավ: Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ընթացքում: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց այսօր կազմակերպել հարցի քվեարկությունը, եթե առաջարկներ չլինեն խմբակցությունների կողմից, որպեսզի վաղը միայն այդ քվեարկության համար չգան ԱԺ:

 «Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն, և ինձ թվում է՝ ես չեմ սխալվում: Եթե վաղն աշխատանքի գալը ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով՝ դա մեր պարտականությունն է, և որևէ հրատապություն մենք չենք տեսնում՝ այսօր կազմակերպել քվեարկությունը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ այն է էական, թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»,-ասաց նա: ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այսպես, թե այնպես այս օրենքը պետք է քննարկեն այսօր և ավարտեն, ավելի լավ կլինի, եթե կարգավորումներն ուժի մեջ մտնեն այսօր: Խոսելից Բաղդասարյանն ասաց, որ սա ասւոմ է հատոիկ նրանց համար, ովքեր ուշ են ընկալում: Տեղից Նաիրա Զոհրաբյանը նետեց, թե նա է ուշ ընկալողը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հորդորեց կրքեր չբորբոքել ու ճիշտ մոտնենալ առաջարկին. «Առաջարկը հետևյալն է՝ եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որ մենք երկրորդ քննարկումն իրականացնենք, երկրորդ քննարկումը ոչինչ չի փոխելու, ու մնում է միայն քվեարկությունը: Առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, եթե համաձայն չեք, վաղը կարող ենք քվեարկել»: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց հարգալից լինել մեկը մյուսի նկատմամբ ու չասել, թե այս մեկը հասկացել է, մյուսը՝ ոչ: ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ խնդիր չկա, կարող են այլ ռեժիմով քվեարկել, սակայն պետք չէ փոքր հարցից մեծ խնդիր սարքել: Նա հորդորեց խմբակցություններով իրար հետ որոշել, թե երբ պիտի լինի քվեարկությունն ու քննարկումը: Ա. Բաբլոյանն առաջարկեց 13:30-ի ընդմիջման ընթացքում խմբակցություններն իրար մեջ քննարկեն այս հարցը և որոշում կայացնեն: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ այս նախագիծը հրատապ է, քանի որ այն թույլ կտա, որ օր առաջ երկրի դատապարտյալները կարողանան պայմանակետ վաղակետ ազատվեն: Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ իրենց խմբակցությունից ուղղակի ասում են, որ նման պայմանավորվածություն ի սկզբանե չի եղել, դա է խնդիրը: Գևորգ Կոստանյանը փորձեց բացատրել, թե ինչ է տալու այս օրենսդրական կարգավորումը: «Սա նրա համար է, որ օր առաջ մեր երկրի դատապարտյալներն ազատ արձակվեն, պայմանական վաղաժամկետ արձակման հնարավորություն ըթացակարգին է վերաբերում»,-նշեց նա: Քվեարկության արդյունքում որոշվեց երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկել: «Պարոն Կոստանյան, դուք որ դատախազ եք եղել, էդ ժամանակ էլ այդ հարցը դրված է եղել, հիմա նենց ցավում եք: Երկար տարիներ կալանավայրում էդ տղերքը տառապում են պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված: Նենց եք ներկայացնում, որոնց որ այս տարիների ընթացքում ձեր ձեռքը չի եղել, չէիք կարող լուծեիք, հիմա ջիգյար եք կերել, հելել եք, էդ հարցերով եք զբաղվում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ի պատասխան՝ Գ. Կոստանյանն ասաց. «Պարոն Միքայելյան, որպեսզի դուք գնահատեք իմ գործունեության ընթացքում պատիժը կրող դատապարտյալների և կալանավորների հարցը, դուք պետք է շատ տեղեկացված լինեք: Իսկ դուք տեղեկացված չեք կարող լինել, դուք կարող եք էպիզոդիկ տեղեկություններ ունենալ էպիզոդիկ դեպքերի վերաբերյալ, բայց իմ աշխատանքի գնահատականը դուք չեք կարող տալ: Այդ օրենքը դուք կարող եք չընդունեք էլ, բայց եթե չընդունեք այդ օրենքը, այս օրենքի չընդունման հետ կապված այլ հարցեր են լինում»: Միջամտեց Արա Բաբլոյանը. «Սասո՛ւն, Սասո՛ւն»: Նաիրա Զոհրաբյանը  ընդգծեց, որ իրենք դեմ չեն վաղաժամ ազատմանը, այլ դեմ են այս ռեժիմով աշխատելուն:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am