Թրամփն ու Արցախը. Փաշինյանին ուղարկված առաջին ծիծեռնակը

Ինչպես արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նա իր շնորհավորական ուղերձում շեշտելով, որ անհամբերությամբ սպասում է համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, խոսել էր նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման մասին: Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում ասել էր. «Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան»: Եթե սա դիտարկենք ընդամենը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի խոսք՝ ապա այն որպես ուղերձ իհարկե, արտառոց չէ: Սակայն, հետաքրքրականն այստեղ Հայաստանում տեղի ունեցածն է, Փաշինյանի հռչակած հեղափոխական շրջանն է: ԼՂ խնդրի լուծումը պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է որպես Հայաստանի պայծառ ապագային հասնելու հարցերից մեկը: Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Վաշինգտոնը Արցախի հարցում հայկական կողմին աջակից է լինելու մի շարք կարևոր հարցերում: Խնդիրներից մեկն, իհարկե, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է ընդհանրապես կարգավորման գործընթացում: Հաջորդ հարցն ավելի կոնկրետ է՝ Վաշինգտոնից կարելի՞ է ակնկալել ճնշումների գործադրում Բաքվի ուղղությամբ շփման գծում հետաքննության մեխանիզմների սահմանման ուղղությամբ: Սրանք ընդամենը, այսպես ասած՝ տեխնիկական հարցեր են: Ադրբեջանն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող երկիր է՝ նավթային ծրագրերի առումով: Այս տեսանկյունից Թրամփը կարող է ցուցաբերել որոշակի լոյալություն Բաքվի նկատմամբ: Սակայն հայաստանյան իրադարձությունները որոշակի առիթ են Վաշինգտոնի կողմից աջակցություն ակնկալելու ուղղությամբ: Իհարկե, չպետք է մոռանալ Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները: Որքանով նրանք կշարունակեն միասնական լինել ղարաբաղյան հարթակում: Առաջիկայում, այսպիսով, մենք կարող ենք ստանալ որոշակի ազդակներ ղարաբաղյան խնդրի առնչությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից: Դրանք կարող են լինել առանձին ազդակներ: Թրամփի ղարաբաղյան անդրադարձը դրա սկիզբը կարելի է համարել: Թամար Բագրատունի

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am