«Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ.Արեգ Կյուրեղյանի բաց նամակը ՀՀ վարչապետին

Արեգ Կյուրեղյանի բաց նամակը ՀՀ վարչապետին Ողջունում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունում արդարության ու սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում (հաստատում)։ Վստահ եմ, որ գործելու եք Հայաստանի Հանրապետության շահերից և ամեն ինչ անելու եք արդարացնելու Հայ ժողովրդի հույսերը, ամեն ինչ անելու եք պահպանելու աշխարհով մեկ սփռված հայության այս աննախադեպ միասնականությունը։ Պարոն Փաշինյան, հատկապես այս օրերին «Սասնա Ծռերի» գործողությունների վերաբերյալ հնչել են այլևայլ և տարաբնույթ կարծիքներ։ Ես վստահեցնում եմ Ձեզ և ի լուր աշխարհի, որ «Սասնա Ծռերը» գործել են բացառապես «Ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայ ժողովրդի»։ Վստահ եմ, որ անձամբ դուք չեք կասկածում և վստահ եք մեր նպատակների ազնվությանը։ «Հառաչող ազգերը ստրուկ,անիրավված, իրենց տառապանքին վերջտալու հույսով մի՛շտ էլ դիմել են հեղափոխության՝ որպես ծայրահեղ ևհերոսական միջոցի»։ Գարեգին Նժդեհ Մեր խորին համոզմամբ «Սասնա Ծռերի» գործողությունները չեն գտնվում քրեական օրենքի դաշտում, վեր են դրանից և գտնվում են Իրավունքի սահմաններում ու Ազգային-ազատագրական պայքարի բարձունքին։ Հետևաբար մեր ապստամբությունը կարող է դատապարտել կամ արդարացնել միայն Հայ ժողովուրդը։ Պարոն վարչապետ, լինելով բանտում սահմանափակ տեղեկատվություն ստանալու պայմաններում, առանձին դեպքերում նույնիսկ կեղծ կամ աղավաղված տեղեկություններ ստանալու պայմաններում՝ դժվար է ճիշտ պատկերացում կազմել իրերի իրական դրությունից և ժամանակին արձագանքել, այնուամենայնիվ առկա իրավիճակում արձագանքելը համարում եմ անհրաժեշտություն, իսկ լռությունը՝ առավել վնասաբեր։ Պարոն վարչապետ, տեղեկացել եմ, որ դուք առաջարկել եք այս հարցի լուծումը գտնել հանրային քննարկումների արդյունքում։ Ես համաձայն եմ այդ առաջարկին, բայց խնդրում եմ ձեզ այդ քննարկումներին զոհված ոստիկանների հարազատների հետ միասին հրավիրեք անպայման նաև Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատներին, այս տարիների ընթացքում ոստիկանության բաժանմունքներում ծեծելով սպանված բոլոր քաղաքացիների հարազատներին, այս տարիների ընթացքում ինքնասպանության հասցված բոլոր քաղաքացիների հարազատներին, ծայրահեղ աղքատության մեջ սովից, ցրտից, հիվանդությունից մահացած բոլոր քաղաքացիների հարազատներին, երկրից վռնդված հարյուր հազարավոր բոլոր քաղաքացիների հարազատներին։ Ես չգիտեմ՝ առաջիկայում հնարավո՞ր է հրավիրել մի այսպիսի քննարկում, բայց ընդամենը մի քանի շաբաթ առաջ այսպիսի մի «քննարկում» արդեն իսկ տեղի է ունեցել։ Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ պահանջում էր ձեզ ընտրել ՀՀ վարչապետ, հենց այդ նույն մի քանի հարյուր հազար մարդը վանկարկում էր «Սասնա Ծռեր», պահանջելով ազատություն, որը և վկայում է «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացիության մասին։ Մեզ համար մեր արդար լինելը վաղուց էր հաստատել հայ ժողովուրդը, իսկ այդ օրը, նաև ի լուր ողջ աշխարհի «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացման վճիռը վերահաստատեց։ Այլևս ոչ մի դատավորի, ոչ մի դատախազի, ոչ մի անհատի, խմբի, միության, կուսակցության կարծիք կարևոր չէ, մենք ունենք մեր գործողությունների արդարացման գերագույն վճիռը՝ Հայ ժողովրդի վճիռը։ Մենք արդեն գիտենք «թե ինչ կա կյանքից, մահից էլ անդին» (ի լուր Ա. Մեսչյանի)։ Պարոն Փաշինյան, ձեզ եմ ներկայացնում այս գերագույն արդարացման վճիռը՝ որպես հարցի լուծման բանալի, սա է ժողովրդի կամքը, սա է լուծման բոլոր հարցերի պատասխանը։ Արդարության իրականացումը թողնելով ՀՀԿ-ի մնացորդ նենգ, անարդար ու անբարոյական դատախազների ու դատավորների հույսին, այդ բանալին ունենալով իրենց ձեռքում, փորձում են հենց այդ բանալու միջոցով ճեղք գոյացնել Հայ ազգի՝ այս աննախադեպ միասնության «պատին», հույս ունենալով, թե հետագայում նաև կքանդեն։ Նամակիս վերջում առիթից օգտվելով շնորհավորում եմ Հայ ժողովրդին այս Մեծ Հաղթանակի առթիվ, շնորհավորում եմ նաև Ձեզ, պարոն Փաշինյան, Հայ ժողովրդի կամքին համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Ցանկանում եմ «Սասնա Ծռերին», նաև բոլոր քաղբանտարկյալներին և ընդհանրապես բոլոր բանտարկյալներին՝ Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Նուբարաշենի բանտից Արեգ Կյուրեղյան 22-ը մայիսի 2018թ.

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am