Շռայլ Բրյուսելը հեղափոխական Նիկոլին ակնարկել է ամենակարևորի մասին

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև անցած տարի ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Ինչպես հայտնել է «Ազատությունը»՝ հանձնաժողովն ավելի քան մեկ ժամ քննարկել է հայաստանյան վերջին զարգացումները՝ Բրյուսելին կոչ անելով մեծացնել աջակցությունը Հայաստանին և արդեն այսօրվանից պատրաստվել ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելուն: «Այս հանձնաժողովը, ողջ Եվրոպական խորհրդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում»,- քննարկման ժամանակ ասել է Հայաստանի հարցով զեկուցող, հունգարացի Լասլո Թոքեշը: «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ժողովրդավարության դաս կարող է լինել շատերի համար», նկատել է Լիտվացի Պետրաս Աուստրեվիչիուսը, շարունակելով․ «Ժողովուրդն ու քաղաքացիներն ամենից լավ գիտեն՝ ինչ փոփոխություններ են պետք երկրին, և սա շատ լավ դաս է այն քաղաքական գործիչների համար, որոնք փորձում են մոլորեցնել նրանց: Եվ ես դիմում եմ Եվրամիությանը՝ մենք պետք է առավել մեծ պատվիրակությամբ հենց հիմա գնանք Հայաստան և ցույց տանք մեր համերաշխությունն ու աջակցությունը»: Քննարկումներից առաջ հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն էր տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև անցած տարի ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Ողջունելով այդ քայլը՝ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծել է՝ պաշտոնական Երևանը հաստատակամ է՝ այսուհետ ևս շարունակել և խորացնել կապերը եվրոպական ընտանիքի հետ: «Եվրամիությունը կենսական դեր ունի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հարցում: Վերջին ներքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարության գաղափարները սրտին մոտ է ընդունել ու լիովին հավատարիմ է դրանց: Այսօր, երբ ճգնաժամն այլևս անցյալում է, կարևոր է նշել, որ այս ընթացքում Հայաստանի քաղաքացիներն ազատորեն իրացրեցին իրենց իրավունքները խաղաղ ու ոչ բռնի եղանակներով: Կողմներն էլ ցուցաբերեցին զսպվածություն, ներգրավվեցին բովանդակալից երկխոսության մեջ, ինչը հնարավոր դարձրեց իշխանության փոխանցումը հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Սա անկասկած ի ցույց դրեց քաղաքական այն հասունությունը, որին մեր երկիրը հասել էր վերջին տարիներին», նշել է Մարգարյանը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթներին Հայաստանում, պատմական զարգացում էր, հայտարարում էին եվրոպացի պատգամավորները, միաժամանակ փաստելով, որ սա առաջին քայլն է միայն․ առջևում սպասվում են լուրջ մարտահրավերներ՝ կառավարությանն ընդդիմադիր խորհրդարանական մեծամասնության առկայությունից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով հատկապես հետաքրքիր էին անցած տարվա ընտրությունները դիտարկած պատգամավորների ելույթները, որոնք այսօր բաց և անկաշկանդ խոսում էին իրենց արձանագրած խախտումների ու կեղծիքների մասին: «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ տեղի ունեցավ վերջին ընտրություններում»,- ասաց 2017-ի խորհրդարանական ընտրությունների շրջանում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան: «Շատ լավ կլինի, որ Եվրախորհրդարանն արդեն այսօրվանից սկսի պատրաստվել արտահերթ ընտրություններին, երբ էլ որ Հայաստանի նոր կառավարությունը որոշի դրանք անցկացնել: Մենք պետք է պատրաստ լինենք՝ բավական վաղ սկսել երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացումը, մենք շատ լավ ենք հիշում՝ ինչ եղավ անցած անգամ, և կարծում եմ՝ հիմա ժամանակն է երաշխավորել, որ ընտրակաշառք, ընտրողների վրա ճնշումներ, վարչական ռեսուրսի չարաշահում չի լինելու»,- ասաց Հաութալան: Ժողովրդավարության ընթացքն այսօրվա Հայաստանում այլևս անշրջելի է՝ եվրոպացի պատգամավորների մտահոգություններին ի պատասխան, նշել է դեսպան Թաթուլ Մարգարյանը: «Նոր կառավարությունը խոստացել է անել առավելագույնը, որպեսզի ժողովրդավարական զարգացումներն էլ ավելի սնուցվեն և համապատասխանեն եվրոպական լավագույն օրինակներին: Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր՝ միասնության կառավարությունում կան պրոֆեսիոնալներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մենք անհամբերությամբ ենք սպասում Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության աջակցությանը՝ մեր ժողովրդի ակնկալիքներն ու սպասումներն արդարացնելու ճանապարհին», ասել է Մարգարյանը: Հիշեցնելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, Եվրախորհդարանի պատգամավորներն կոչ են արել Բրյուսելին՝ հաշվի առնել Հայաստանում արձանագրված դրական տեղաշարժերն ու աջակցել Երևանին ոչ միայն ֆինանսապես ու տեխնիկապես, այլև նոր թափ հաղորդել վիզային ռեժիմի վերացման շուրջ քննարկումներին: «Հայաստանը հարուստ պատմական ժառանգություն ու հասուն ժողովրդավարություն ունեցող երկիր է», ասել է բրիտանացի Չարլզ Թաննոքը. «Հայաստանը, որպես պետություն, ցույց տվեց հասունության, ժողովրդավարության բարձր աստիճան՝ հարգելով քաղաքացիների կամքն օրենքի գերիշխանության շրջանակներում: Եվ ես կուզենայի ամենայն բարիք մաղթել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Ես կողջունեմ Հայաստանին ու Եվրամիության երկրներին առավել լայն հնարավորություններ տվող այս քայլը, որպեսզի թե՛ հայաստանցիները կարողանան այցելել մեր երկրներ, թե՛ եվրոպացիները մեկնեն Հայաստան, որը մի հրաշալի երկիր է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով»: Փաշինյանի իշխանությանն այսպիսով, ԵՄ-ից խիստ ուշագրավ, դրական ուղերձներ են հղել: Ամեն ինչ կախված է լինելու Փաշինյանի առաջին քայլերից: ԵՄ-ն պետք է դիտարկի նոր կառավարության առաջին քայլերը գործնականում՝ հեղափոխությունից հետո: Եթե դրանք լինեն բացառապես պոպուլիստական՝ չեն կարող աջակցություն ստանալ ԵՄ-ի կողմից: Փաշինյանի կառավարությունը հսկայական անելիք ունի: Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ պետք է իրագործի, մյուս կողմից՝ վստահելի գործընկեր դառնա ԵՄ-ի համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՔՊ-ականները տատանվում են երկու թեկնածուների միջեւ. «Ժողովուրդ» Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից․ «Հրապարակ» Տնտեսություն՝ առանց ստորացման. ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Արդյոք դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի առաջխաղացումները փոխկապակցված են միմյանց հետ․ «Ժողովուրդ» Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ» Թովմասյանի եւ ՔՊ քարտուղարի միջադեպը. «Ժողովուրդ» Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ» Լեհաստանում տեղի ունեցածը փոխում է խաղի կանոնները․ Կալաս Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Կարծում եմ պետք է մեկնեմ Իտալիա և փորձեմ խոսել Մխիթարյանի հետ, անպայման փորձելու եմ նրան հետ բերել․ Եղիշե Մելիքյան Եթե Փաշինյանը անի այն, ինչ ԱԺ ամբիոնից ասում էր, Հայաստանը կդառնա տարածաշրջանային մոթել. Ավետիսյան Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լուռ են. Արմինե Օհանյանը բացահայտում է՝ ինչու «Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ Փաշինյանը ԱԺ-ում «դարակազմիկ» փաստթղթերն էր ներկայացնում․ ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ենք Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին Թրամփը փորձելու է անօդաչուների պատմությունն օգտագործել եվրոպացիների հանդեպ հոգեբանական գրոհի համար. Հակոբ Բադալյան Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը լիովին համապատասխանում էր ՖԻՖԱ-ի վարկանիշի 105-րդ տեղին․ RTÉ Անընդունելի են քաղաքական դաշտի ծայրահեղական դրսևորումները․ Առաքելյան Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի Մինչև Արցախի օկուպացիան՝ Վաղուհասում գործել է մշակույթի տուն, դպրոց, ապրել 650 մարդ Ադրբեջանցիները ձերբակալվելո՞ւ են, եթե, ասենք, ՀՀ տարածքում հանցագործություններ կատարեն. Խամոյանը՝ Փաշինյանին Փարիզում ցուցարարները փողոցներ են փակել Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am