Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է: Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am