Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից. Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից: «Բոլոնյան կրթական համակարգում բավականին լավ գործիքներ եմ տեսնում: Սակայն այդ համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ևս կա: Հիմնական հարցը ուսանողների շարժունակությունը և կրեդիտների փոխանցելիությունն է: Այս հարցը դեռ լուծված չէ Հայաստանում»,- ասաց Հարությունյանը: Նախարարը նշեց, որ առաջիկա շաբաթներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև ավարտական քննություններին, և ընդունելության քննությունները պատշաճ կերպով պետք է իրականացնել:
