«Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է, սակայն». Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր նշեց, որ Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է, սակայն դրանում պետք է ճիշտ բովանդակություն դնել: Որպես օրինակ նշեց, որ բուհերի որոշ հիմնական առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում: Նրա խոսքով՝ համալսարանների դոմինանտ որոշ ֆակուլտետների առարկաները պարտադիր դասավանդվում են այլ ֆակուլտետներում: Այդպիսի առարկաներից են իրավագիտությունը, բնապահպանությունը, որոնք կարող են դասավանդվել ավագ դպրոցներում: «Միջին մասնագիտական կրթական հաստատությունները լավագույնս չեն կատարում իրենց գործը: Եվ շատերը միջին մասնագիտական կրթություն ստանալու համար գնում են բուհեր: Այս հարցով ևս պետք է զբաղվել»,- ասաց նա:
