Շարմազանովը գոտկատեղից ներքև հարվածներ տալու մասին
ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին՝ նշելով, որ նոր կառավարությունը հին կառավարությունից ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր ու հիմա կարող են բարձրացնել թոշակները:
