Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը կայցելեն Վրաստան
Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի և վարչապետի այցելությունը Վրաստան: Այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան»,- ասաց Տիգրան Բալայանը:
