«Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել.Արմեն Գրիգորյանը՝Վիգեն Սարգսյանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` իրեն ուղղված հրապարակմանը: «Պաշտպանության նախկին նախարարին և իմ նախկին դասախոսին

Պարոն Սարգսյան, Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ ֆեյսբուքի անձնական նամակներով։ Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին։ Դուք մի թիմի անդամ եք, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացրել ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։ Այս արդյունքները գրանցվել են Ձեր և Ձեր թիմի ընկալումների արդյունքում։ Դրա համար էլ ձախողած թիմի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարն անընդունելի է ինձ համար, միևնույն ժամանակ՝ հզոր ու կայացած բանակն առաջնային նպատակ։ Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։ Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար։ Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370 000 քաղաքացի է արտագաղթել և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել։ Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք, «Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ես ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am