Ծնողս 28 տարի ծառայել ա․․․ իսկ հունվարի 29-ին դարձել ա ազգի դավաճան… նոր զարգացումներ կուրսանտի դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախել են մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

 Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Պաշտպանական կողմը ձեռնպահ մնաց, չառաջարկեց՝ ումից սկսեն հարցաքննությունը: Մեղադրանքի կողմը ստեղծված իրավիճակում առաջարկեց սկսել՝ ըստ մեղադրական եզրակացության ու դատակոչի ցուցակի: Առաջինը նշված է Գնել Թևոսյանի անունը: Հետևաբար դատարանը հարցաքննեց Գնել Թևոսյանին, ով սկսեց այսպես. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքին առնչություն չեմ ունեցել»: Ամբաստանյալն ասաց, որ 2015 թվականի հունվարի 28-ին ինքն «ազատ արձակման» մեջ է եղել, երեկոյան է ինստիտուտ գնացել, «քուն» հրամանից կարճ ժամանակ հետո էլ պառկել ու քնել է: Առավոտյան արթնացել է ընդհանուր «վերկաց» հրամանից տասը րոպե առաջ՝ որպես սերժանտ՝ միշտ տասը րոպե շուտ էր արթնանում, իսկ ընդհանուր «վերկացից» հետո կապիտան Ավետիսյանից իմացել է, որ Հայկազ Բարսեղյանը չկա: Դուրս է եկել մյուսների նման Հայկազին փնտրելու: Գոռոցներից իմացել է, որ Հայկազին գտել են… Նույն օրը ժամը 13-ի սահմաններում Հովիկ Հ.-ի հետ գնացել է «չայնի», որտեղ թեյ խմելու ընթացքում քննարկել են կատարվածը, ինքը հայհոյանքներ է տվել, իսկ 14-ն անց 30-ի սահմաններում իրեն տարել են ռազմական ոստիկանություն. «Այնտեղ ամեն ինչ արել են, որ ինձ մեղավոր ճանաչեմ, բայց չի հաջողվել… Ինձ ձերբակալել են…»: Գնել Թևոսյանը նշեց, որ հունվարի 28-ին ինքն ընդհանրապես Հայկազ Բարսեղյանի ննջասենյակ չի մտել, հունվարի 29-ին էլ չի մտել, միայն լսել է, որ Հայկազի անկողնու մեջ արյուն է եղել: Գնելն ասաց, թե ինքը ալկոհոլ չի օգտագործում, գործում առկա եզրակացությանը, թե ալկոհոլ օգտագործած է եղել, չի համապատասխանում իրականությանը: Երբ հունվարի 28-ին ինքը մտել է ննջասենյակ, բոլորը իրենց անկողինների մեջ էին, բացակա չկար… Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am