«Խախտվել է «Սասնա ծռեր»-ի արդար ու անաչառ դատավարության իրավունքը». միջազգային իրավապաշտպաններ

Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են «Ամերիկայի ձայնի»հարցերին՝ վերաբերող քաղաքական բանտարկյալներ ձևակերպմանն ու այդ առումով «Սասնա ծռեր» խմբի անդամների գործին: Ինչպես հայտնի է, «Սասնա ծռերի» կողմնակիցները նոր ձևավորված իշխանություններից պահանջում են խափանել վերջինների կալանքի միջոցն ու ազատ արձակել՝ դատական գործընթացին ազատության մեջ մասնակցելու համար, իսկ դատական մարմինները շարունակաբար մերժում են այս առնչությամբ հայցադիմումները: Միջազգային իրավապաշտպանները նախ անդրադարձել են քաղբանտարկյալ սահմանմանը և արձանագրել, որ իրավական առումով չկա վերջնական սահմանում քաղաքական բանտարկյալներ ձևակերպման մասին: «Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Amnesty International-ն օգտագործում է իր սեփական սահմանումը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ»,- ասում է Amnesty International ներկայացուցիչ Լևան Սաթիանին: «Չկա քաղբանտարկյալների գծով համընդհանուր եզր, և սա այն եզրը չէ, որ HRW-ն օգտագործում է, սակայն Եվրոխորհուրդն առաջ է քաշել մի շարք հիմնական սկզբունքներ՝ փորձ անելով համախմբել քաղբանտարկյալ սահմանումը հրապարակված զեկույցում ու խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 2013թ.-ին»,- նշում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: Այդ սկզբունքները ներառում են դեպքեր, երբ ձերբակալությունը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները կամ եթե անձի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ: Բացի այդ, քաղաքական բանտարկյալներ են համարվում, ըստ Եվրոխորհրդի բանաձևի, խտրականությանը կամ անարդար դատավարությանն առնչվող քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձինք: «Սասնա ծռեր»-ի դեպքի կապակցությամբ իրավապաշտպանները համակարծիք են, որ այս գործով մեղադրական աթոռին գտնվող անձանց արդար դատավարության իրավունքը խախտված է և իրականացված հետաքննությունը միակողմանի էր ու հեռու անաչառ կոչվելուց: «Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, մենք կարող ենք արձանագրել, որ դատավարությունների ընթացքում նրանց արդար դատավարության իրավունքները խախտվել են»,- նշում է Սաթիանին: «Սասնա ծռերի գործի շրջանակում շատ հիմնավորված կարծիքներ են հնչել այս խմբի արդար դատաիրավական գործընթացի խախտումների մասին և անգամ խմբի անդամների ու պաշտպանների նկատմամբ դատարանի շենքում բռնության դեպքերի մասին»,- նշում է Գիորգի Գոգիան: Վերջինը գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել այս տեղեկությունը և պատժել մեղավորներին: Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող դիմել ձերբակալված խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Հիմնական պատճառը 2016թ.-ին ոստիկանական գնդի գրավման ժամանակ գրանցված բռնությունն էր, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ: Amnesty International-ն ընդգծում է, որ այդ պատճառով կազմակերպությունը չի կարող դիտարկել «Սասան ծռեր» խմբի անդամներին որպես խղճի բանտարկյալներ: «Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը»,- նշում է Amnesty International ներկայացուցիչը: Իսկ HRW-ի ներկայացուցչի կարծիքով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել բռնություն կիրառողներին, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների համար, ցույցերին մասնակցող կամ կոչերով հանդես եկող նրանց աջակիցներից, ում նկատմամբ հնարավոր է կիրառել խափանման միջոցի փոփոխություն: «Սասնա ծռերի գործով պետք է հստակ տարանջատել նրանց, ովքեր գրավել են զորամասը, պատանդներ վերցրել, որի արդյունքում եղել են զոհեր, և նրանց, ովքեր մասնակցում էին խաղաղ ցույցերին կամ աջակցում էին խմբին: Բռնություն կիրառած խմբի պարագայում պետք է սպասել դատարանի որոշմանը: Սակայն պետք է ապահովված լինի նրանց արդար դատավարության իրավունքը»,- ընդգծել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը: Երկու իրավապաշտպաններն էլ արձանագրում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետագա ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի դատարանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am