Ինքնաբացարկ եմ հայտնել.Յուրի Ավետիսյան
Սիրելի գործընկերներ և սոցցանցի սիրելի բարեկամներ: Առաջիկայում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի ընտրությունն է: Առաջադրվել է նաև իմ թեկնածությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ ինքնաբացարկ եմ հայտնել` իմ ավագ գործընկերոջը անխոչընդոտ ճանապարհ տալով պաշտոնավարելու ևս մեկ շրջափուլ: Քայլս ունի առավելաբար բարոյական դրդապատճառներ: Բարեբախտություն բոլորիս: Յուրի Ավետիսյանի գրառումը
