ՀՅԴ բյուրոն 20 տարի է ղեկավարում է մի արկածախնդիր հակադաշնակցական.Բադասյանի բաց նամակը

Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը ֆեյսբուքյան էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՅԴ իր ընկերներին․ «Սիրելի ընկերներ, ձեզ է դիմում ՀՅԴ մի խումբ ընկերներ, ովքեր հեռացված են շարքերից։Սակայն մենք 2 տասնամյակից ավել լինելով շարքերում (1989-2012թթ),դաշնակցությանը տվել ենք միայն ավյուն և էներգիա, նվիրաբերել մեր երիտասարդ տարիների բուռն գործունեությունը։Որպես դաշնակցական՝ մենք զենքը ձեռքներիս պայքարել ենք հանուն Արցախի ազատագրության, այնուհետև լծվել պետականաշինության գործերին։Որպես դաշնակցական՝ կազմել ենք Արցախի Հանրապետության կառավարության մաս՝ գլխավորելով Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը անցյալի պատերազմական ու հետագա դժվարին տարիներին։Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին և ոգուն՝ միշտ էլ եղել ենք ընդդիմադիր արդեն հայությանը հայտնի ոչ ժողովրդավար նախկին ղեկավարությանը։ Ինչի արդյունքում միշտ էլ հրաժարական ենք տվել վերոնշյալ պաշտոններին։1997-2006 թթ մենք եղել ենք ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ և ԿԿ-ի ներկայացուցիչներ։Արցախում վերականգնել ենք կառույցը նշված տարիներին։ Մենք անդամագրվել ենք ՀՅԴ -ին 1989թ․-ին։Այն դաշնակցությանն ենք անդամագրվել,որը կարողացել էր ճիշտ որոշում կայացնել`այն է․ սպասվող պատերազմին պատրաստվել ու դաշնակցական խմբեր պատրաստել ու զինել։Երդում էին առել ու զենք վերցրել։Այն դաշնակցությանն էինք անդամագրվել,որը 1991-ին կարողացավ ճիշտ որոշում ընդունել և Արցախը խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հանրաքվեով անկախություն ամրագրել։Ինչը, համաձայն Խորհրդային միության սահմանադրության, միակ տարբերակն էր։Ճշմարիտ տարբերակը։ՀՅԴ Արցախի զինված խմբերն էին Արցախի ազատագրության պայքարի կորիզը և գաղափարը։ Սիրելի ընկերներ, Մեր գաղափարակից ընկերների մի մասը նահատակվել են, մյուս գաղափարական ընկերների մեծ մասը դուրս են մնացել շարքերից։Ո՞վ է դուրս դրել,ինչո՞ւ։ Եթե պատմության ընթացքում հիմնականում շարքերից հեռացնում էին ՀՅԴ որոշումներին չենթարկվող,կուսակցության հանդեպ հանցանք կատարած մարդկանց։Սակայն 1998-ից այս կողմ ՀՅԴ-ից հեռացվում են հիմնականում գաղափարներին հավատարիմ ու նվիրված մարդկանց։ Վերջին 20 տարիներին կուսակցության քաղաքականությանը եթե հետևենք ,ապա կտեսնենք, որ հետընթաց ապրելով,նույնիսկ դուրս է մնացել իր իսկ կանոնադրությունից, գաղափարներից,կեցվածքից։Արդյունքում ունենք այն, ինչ ունենք և պարզաբանման կարիք չկա։Ո՞րն է պատճառը։ Սիրելի ընկերներ, պատճառը մեր՝ բոլորիս մտահոգ և գաղափարական ընկերներիս (կապ չունի շարքերում ենք, թե շարքերից դուրս) անտարբերությունն է այն բանի նկատմամբ,որ ՀՅԴ բյուրոն գրեթե 20 տարի է՝ ղեկավարում է մի արկածախնդիր հակադաշնակցական ու բացասական նկարագիր ունեցող անձնավորություն։Որը, կարծես թե, «տաղանդավոր» առաքելություն ուներ վերացնելու հարյուրամյակից ավելին փառավոր ուղի անցած ազգային ավանդական գաղափարական ուժը։

Սիրելի դաշնակցականներ. Ազգը զարթոնք է ապրում։Թախանձագին խնդրում ենք ոտքի ելեք և ՀՅԴ-ի փրկության գործին կցվեք։Խնդրում ենք նկատի ունենալ,որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ստեղծվելով կանոնադրությունից դուրս միշտ Ընդհանուր ժողովի, չգիտես ինչու, մասնակցում են 15 պատգամավոր,ինչը չի կարող թույլ տալ ընկերների ընդհանուր թվի նկարագիրը։Հենց սա է բերում ՀՅԴ Բյուրոյի այսպես ասած մշտական գրեթե նույն անձի ընտրությոանը։Ըմբոստացեք,ոտքի ելեք ու փրկենք այլևս պատմության գիրկը գնացող ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ... Ընկերակսն բարևներով` Վահան Բադասյան (ՀՅԴ անդամ 1989-2012թթ։մարտական խաչի ասպետ։գումարտակի հրամանատար1993-94 թթ։Հադրութ վարչակազմի եկավար 1999-2001թ թ։ՀՅԴ Արցախի ԿԿ ի նդամ 1997-2004 թթ։ԿԿ ի ներկայացուցիչ 2002-2004թթ։Արցախի Աժ պատգամավոր ՀՅԴ խմբակցության նդամ 2010-2015 թթ) Գրիշա Հայրապետյան(Արցախյան Շարժման հիմնադիրներից։ՀՅԴ անդամ 1989թ ից։1989 թ ց Հադրութի շրջանի աշտպանության շտաբի պետ։ԼՂՀ Գերագույ Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։1991-1995 թթ Հադրութի շրջանի վարչակազմի եկավար։1997 -2006 թթ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։ԿԿ ի ներկայացուցիչ 1999 -2002, և 2002 -2004թթ ). Վաչագան Զաքարյան(Արցախյան Շարժման ակտիվիստ։ՀՅԴ անդամ 1989 ից։գաղտնի զինված խմբի հրամանատար1989-1991թթ։1991-1992թթ դաշնակցական վաշտի հրամանատար։1993_97 թթ համայնքի ղեկավար։1997-1999թթ ՀՅԴ Արցախի ԿԿ ի ներկայացուցիչ։2010 - 15թթ կուսակցական գործիչ։2015 անսպասելի շարքերից հեռացում)

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am