Սենսացիոն բացահայտումներ Բրիտանիայից. Նախագահական դուստրեր, «փողերի լվացում» ու օֆշորներ

Բրիտանական Child & Child փաստաբանական ընկերությունը, որն աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերին օֆշորային ընկերություն բացել Վիրջինյան կղզիներում, կկանգնի Միացյալ Թագավորության փաստաբանական պալատի դատարանի առաջ՝ բազմաթիվ թերությունների ու կասկածների վրա աչք փակելու, այդ թվում՝ «փողերի լվացման զգալի վտանգը» չնկատելու համար: Ըստ «Ազատության»՝ եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, իրավաբանական այդ գրասենյակի ղեկավարը՝ Խալիդ Շարիֆը, պաշտոնանկ կարվի, գրում է Գարդիանը: Դեռ երկու տարի առաջ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը ծավալուն զեկույց հրապարակեց ՝ բացահայտելով մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ու նրա ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքներն ու մեխանիզմները: Պանամական մի ընկերության փաստաթղթերի հիման վրա կազմված հետաքննությունը վկայում է՝ Ալիևների ընտանիքը շուրջ 140 միլիոն դոլարի անշարժ գույք ունի աշխարհի տասնյակ երկրներում: Ընդ որում, բարձրարժեք առանձնատների ու ամառանոցների այդ շարքում առանձնանում էր հատկապես Ալիևների բրիտանական կարողությունը: Ըստ հետաքննության, մասնավորապես, Ալիևի ընտանիքը 25 միլիոն դոլարանոց առանձնատնից բացի շքեղ բնակարան ունի Լոնդոնի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի` Հայդ փարքի այսպես կոչված «Հռետորների անկյան» անմիջական հարևանությամբ: Բացի այդ, պարզվել էր, որ Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն, սեփականություն ունեն Լոնդոնի կենտրոնում` Նայթսբրիջ 199 հասցեում գտնվող նորակառույց շենքում, որտեղ բնակարանների գները հասնում են տասնյակ միլիոնների: Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողներն անձամբ էին եղել այդ բարձրակարգ՝ մարզասրահ, լողավազան ու բիզնես կենտրոն ունեցող համալիրում, աշխատակիցներից մեկն ասել էր, թե Ալիևի աղջկան՝ 33-ամյա Լեյլային են պատկանում շենքի բնակարաններից երեքը կամ չորսը: Պաշտոնապես, սակայն, դրանք գրանցված են օֆշորային ընկերությունների անուններով: Հիմա, փաստորեն, Բրիտանիայի փաստաբանական պալատը հետաքննություն է սկսում իրավաբանական այն գրասենյակի դեմ, որն օգնել է Ալիևաներին գլուխ բերել այս գործարքները և գաղտնի օֆշորային ընկերություն բացել Վիրջինյան կղզիներում՝ իրենց բազմամիլիոնանոց սեփականությունը կառավարելու համար: «Գարդիանի» հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի փաստաբանական պալատը պնդում է, որ Ալիևաներին աջակցելիս իրավաբանական գրասենյակը չի ստուգել բազմաթիվ հաղորդումները, ըստ որոնց, երկու քույրերը կապված են մի շարք հանցագործությունների ու փողերի լվացման մեխանիզմների հետ: Բացի այդ, Ալիևաների օֆշորային ընկերությունը գրանցելիս չի նշվել, որ նրանք քաղաքական կապեր ունեն, ինչը հիմք կտար բանկային համակարգին ու իրավապահներին առավել մանրազնին ստուգել նրանց գործարքները: Այս ամենի համար այժմ պատասխան է տալու իրավաբանական գրասենյակի ղեկավար Խալիդ Շարիֆը, ով, ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է առևտրային ու բնակելի տարածքների վաճառքով Լոնդոնի առաջատար շուկայում: Նա Փաստաբանական պալատի դատարանի առջև կկանգնի հոկտեմբերին՝ իր փաստարկները ներկայացնելու: Եվս մեկ անգամ բարձրաձայնելով Ադրբեջանի նախագահի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի մասին՝ բրիտանական «Գարդիանը» նշում է՝ սա առաջին դեպքն է, երբ պանամական փաստաթղթերում մատնանշվող ընկերությունը պատասխանատվության է ենթարկվում այս կամ այն առաջնորդին ծառայություններ մատուցելու համար, ինչն, ըստ էության, կարող է նախադեպ դառնալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am