Համացանցում առկա ինֆորմացիան հաճախ չի համապատասխանում քաղբանտարկյալներին րոպե առաջ ազատ արձակման համար պայքարող մարդկանց պահանջներին
Հենց նոր ՀՀ գլխավոր դատախազության մոտ հանդիպեցի քաղբանտարկյալներին րոպե առաջ ազատ արձակման համար պայքարող մարդկանց: Կա հաղորդակցման լուրջ խնդիր: Համացանցում առկա ինֆորմացիան հաճախ չի համապատասխանում խմբի պահանջներին: Շարժման երիտասարդ տղաներին արդեն ահագին ժամանակ ճանաչում եմ ու եղած պահանջները ադեկվատ են: Կա համաձայնություն, որ պետք է ժամանակ և այն մասին, որ իշխանության 3 թևերը պետք է չմիջամտեն միմյանց աշխատանքին: Կա մեծ անվստահություն դատական համակարգի նկատմամբ և պայքարը գնում է հին ռեժիմի այդ մնացորդի դեմ: Հուսով եմ, որ այս հատվածում էլ հեղափոխությունը իր դրական ազդեցությունը կունենա: Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
