Նոր փոփոխություն՝ կուտակային կենսաթոշակային համակարգում
«Ելք» դաշինքի օատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանրությունն արդեն իսկ վստահում է նոր կառավարությանը: Խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ նշել է, որ այն պետք է լինի կամավորության սկզբունքով: Նա փաստել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նույնպես այդ կարծիքին է: «Մենք ժամանակին աշխատել ենք դրա վրա, հիմա այլ իրավիճակ է, կքննարկենք տիկին նախարարի հետ և կհասկանանք: Մի իրավիճակ էլ է փոխվել, որ ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը: Ես վստահ եմ, որ Թանդիլյանի ցանկացած որոշում լինելու է հիմնավոր»,- ասել է նա: Ըստ օրենսդրության, այս տարվա հուլիսի 1-ին կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր պետք է դառնա բոլորի համար: Մինչ այդ այն պարտադիր էր միայն պետական ընկերությունների աշխատակիցների համար:
