Այդ «նկարչին» նշանակել են նույն գործին, բա ինչի՞ չեք ասում. lragir.am

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես ակցիաները, գործադուլները և այլն, հուշո՞ւմ են նախկին իշխանություններին իրենց սխալները։

– Մենք՝ նախկին իշխանություններս, Հայաստանում բոլոր թերություններով հանդերձ, կառուցել ենք ժողովրդավարական համակարգ, որտեղ դատական, օրենսդիր ու գործադիր իշխանություններն ունեցել են հստակ տարանջատում։ Ես թե որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, թե որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, թե ԱԺ նախագահի տեղակալ ու պատգամավոր, երբեք իրավական խնդիրներին գնահատականներ չեմ տվել։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում երբևէ որևէ մեկը չի գտնի մի դեպք, որտեղ ես դատարանի որոշումներին տվել եմ գնահատական։ Դա դատական իշխանության մենաշնորհն է, և ես այստեղ որևէ գնահատական չեմ պատրաստվում հնչեցնել։
– Այդուհանդերձ, քաղբանտարկյալներ ունենալու հարցում չե՞ք կարծում, որ նախկին իշխանությունները սխալներ թույլ են տվել։ Նրանցից ոմանք այսօր արդեն ազատության մեջ են։ – Ես քաղաքական բանտարկյալ եզրույթի հետ համամիտ չեմ, առավելևս չկա որևէ միջազգային փորձագիտական գնահատական, որ Հայաստանում մեր իշխանության ժամանակաշրջանում եղել են քաղաքական բանտարկյալներ։ Եթե լիներ, դժվար թե ԵՄ-ն Հայաստանի հետ կնքեր նոյեմբերի 24-ի համաձայնագիրը։ – Բայց մենք նաև տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո խոսվում է քաղբանտարկյալների ազատության մեջ հայտնվելու մասին։ – Կա նոր իշխանություն, կա նոր կառավարություն, մարդիկ ունեն իրենց տեսլականը և բոլորովին պարտադիր չէ, որ իրենց կարծիքն իմ կարծիքի հետ համընկնի։ Շատ խնդիրներ կան, որոնց հետ ես համամիտ չեմ, շատ խնդիրներ կան, որոնք քննադատել են, այսօր իրենք մեզնից ավելի ջերմեռանդ ջատագովներ են դարձել։ Եթե մոռացել եք հիշեցնեմ՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան, Բելառուս։ Եթե պետք է, կարող եմ մեջբերումներ անել, թե ինչ էին ասում մեկ տարի առաջ, ինչ էր ասում այսօրվա վարչապետը Սոչիում։ Ես չեմ ուզում սլաքներ ուղղել, բայց նույն լրատվամիջոցներին, անկախ փորձագետներին հարց եմ տալիս՝ էդ որ նույն բանն անում էր ՀՀԿ-ն, հարձակվում էիք ՀՀԿ-ի վրա, ասօր նույնն անում է այսօրվա իշխանությունը, բայց մի տեղ չլսեցի, որ ԵՏՄ անդամակցությունը սխալ էր։
 Եթե այն ժամանակ սխալ էր, հիմա էլ ասեք՝ սխալ է։ Եթե  ՀԱՊԿ-ը սպառնալիք էր, հիմա էլ ասեք՝ սպառնալիք է։
Եթե Ռուսաստանի՝ զենքի վաճառքը վատ էր, հիմա էլ ասեք՝ վատ է։ Եթե Բելառուսն ու Ղազախստանը թշնամական վերաբերմունք ունեն, հիմա էլ ասեք, որ այդ երկրները թշնամական վերաբերմունք են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բա ինչի՞ չեք ասում։ Ամենակարևորը՝ մեզ քննադատում եք, որ մենք նկարում ենք 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այդ «նկարչին» դուք նշանակել եք նույն գործին։ Այսինքն, արձանագրում ենք երկու կարևոր փաստ. ՀՀԿ-ն տվել է Փաշինյանին 7,5 տոկոսանոց տնտեսական աճով երկիր և տվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին լավագույնս դիմակայող երկիր, և այն, ինչ մենք էինք ասում, այսօր նույն բանը Փաշինյանն է ասում։ Սա է գլխավորը, մնացածը էմոցիոնալ ու էյֆորիկ ֆոն է։ Եթե մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, արտաքին քաղաքականության մեջ էլ ճիշտ ենք վարվել, բա ո՞րն է խնդիրը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am