Ադրբեջանի Նարդարանում ձերբակալությունները շարունակվում են
Ինչպես APA-ին հայտնել են իրավապահ մարմիններից, Բաքվի մերձակա Նարդարան բնակավայրում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել ադմինիստրատիվ կարգով: Ներկայում Նարդարանի 15 բնակիչներ գտնվում են ՆԳՆ ժամանակավոր պահման մեկուսարաններում ադմինիստրատիվ կարգով: Հաղորդման համաձայն՝ արդեն ազատ է արձակվել 50 մարդ, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին:
