«Երևան մոլ»-ի դիմաց Infiniti-ն արմատախիլ է արել ծառը և բախվել արտաքին լուսավորության սյանն ու կանգառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի առևտրի կենտրոնի դիմաց, Infiniti QX 4 մակնիշի 77 CG 737 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, այնուհետեև բախվել արտաքին լուսավորության սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am