«Ուզում եմ, որ մեր երկրում իշխանությանը միշտ քննադատողներ լինեն, որ մենք խալիֆայություն չդառնանք». Ստյոպա Սաֆարյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու երեխաների պաղպաղակ ուտելը դարձավ մեծ քննարկման առարկա: Ընտիր է, որ այդպես է: Չեմ քննադատելու քննադատողներին, որովհետև ուզում եմ, որ մեր երկրում իշխանությանը միշտ քննադատողներ /ռացիոնալ ու հիմնավոր քննադատության մասին է խոսքը/ լինեն, որ մենք խալիֆայություն չդառնանք: Իսկ ես խնդրին նայում եմ այլ տեսանկյունից: Հրայր Թովմասյանի ձեռամբ ՀՀԿ-ն այնպես է արել, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը ոչ մի լուրջ լիազորություն չունենա: Ու ես հասկանում եմ, թե ինչու Արմեն Սարգսյանը փորձում է իր հանրային աջակցությունն ու լեգիտիմությունը ստեղծել ակտիվ ՀԿ-ների, փորձագետների, հանրային կարծիքի ձևավորման այլ խմբերի ու անգամ մանուկների հետ շփումների միջով: Ես էլ այդ կարգավիճակում լինեի, նույնը կանեի ու նույնքան գեղեցիկ, քանի դեռ Սահմանադրություն չի փոխվել ու նախագահը քիչ թե շատ լուրջ լիազորություններով չի օժտվել: Ի նկատի ունենալով թե Հայաստանում ինչպիսի ճգնաժամեր կարող են առաջանալ, ինչպես դա եղավ թավշյա հեղափոխության ժամանակ, ու ինչ մեծ և կառուցողական դեր խաղաց դրական իմիջ ունեցող, բայց լիազորություն չունեցող Արմեն Սարգսյանը, ես կողմ եմ, որ նա ամրապնդի իր հանրային հեղինակությունը, և ոչ միայն նա, այլ ուրիշներ ևս, որպեսզի մենք էլ վստահ լինենք, որ ճգնաժամերի ժամանակ կան ինչ-որ մարդիկ, որոնք կարող են գոնե հաղորդակցության խողովակներ պահել դիմակայության կողմերի միջև: Հիշեք, թե ինչ արժեցավ մեզ այդպիսի անձի բացակայությունը 2008թ. մարտի 1-ին, երբ երկխոսության միջնորդի թեկնածուն անհեղինակություն կաթողիկոսն էր... Ստյոպա Սաֆարյանի գրառումը

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am