Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ է գնում
ՀՀ զինված ուժերի սպառազինության շարքերը շուտով կհամալրեն «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։ Ռուսաստանյան արտադրության համալիրները կգնվեն բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։ Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը Խոցման առավելագույն հեռավորությունը ” 12 կմ Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը -48 Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը- 4 Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը- 8 Թիրախների շարժի առավելագույն արագությունը ” 700 մ/վ Անձնակազմը -3 մարդ
