Նիկոլ Փաշինյանի առաջին շոուն

Հայտնի դարձավ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանք ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ ազատ են արձակվել, քանի որ ոստիկանությունը հերթական պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ է իրականացնում: Քրեական հեղինակությունները պարբերաբար բերման են ենթարկվել կամ զենք պահելու կասկածանքով, կամ թիկնազորով շրջելու համար: Մասնավորապես շարքերում հիշատակվում է Վստրեչի Ապերի, Կանևոսկոյի անունները, որոնց սեփական թիկնազորի հետ հաճախ են հյուրընկալում ոստիկանությունում: Այսպիսով՝ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը անցնում է գործի եւ իր <<փայ>> շոուն է բեմադրում: Խնդիրն այն է, որ այս տեղեկատվությունը դեժավյուի տպավորություն է թողնում, նման պրոֆիլակտիկ հավաքներ եւ ավելի հուժկու հայտարարություններ գողականների հարցում դրսեւորել են նախորդ ոստիկանապետերը եւս: Սակայն վերջին քսան տարում գողականները սերտաճել են օրվա իշխանություններին այնքան,որ մեծ շահերի դեպքում տնտեսական ու իրավական վեճերը կայացվում են նրանց ազդեցության ներքո կամ անմիջական մասնակցությամբ ու թելադրանքով: Այս տարիներին նրանց շնորհիվ է իշխանությունն ապահովել իր վերարտադրությունը,ավելին, իշխանության մեջ որեւէ բարձրստիճան ազդեցիկ է եղել այնքանով, որքանով իր գողական թիկունքը,կամ ճիշտ հակառակը, ուստի իշխանությանը ծառայող ոստիկանության պարտքն է եղել աչքի լույսի պես պահել ու պահպանել գողականներին: Սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում ոստիկանություն չկա, օրենքով գողերի գերակտիվության շրջանում հաճախակի է նման պրոֆիլակտիկ շոուներ բեմականացվել, որն օգտագործվել է նաեւ ինչ-ինչ հարցեր լուծելու, որոշ կլանների վրա ազդելու եւ այլ նկատառումով: Գողականների դեմ անխնա պայքարի մասին պարծենում էր թե Ալիկ Սարգսյանը՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանում գողական չկա, պայքարում էր Վովա Գասպարյանը, ընդամենը մեկ տարի առաջ վստահեցնելով, թե գողականները <<գառան պես>> խելոք են: Սակայն իրականությունը հակառակի մասին էր փաստում: Պատահական չէ, որ հենց Հայաստանում են կազմակերպվել գողական մեծ սխոդկաները, քանի որ ՀՀ ոստիկանությունն ու օլիգարխիան ամեն ինչ անում էին այդ սխոդկաները չտապալելու համար, զուգահեռ նման շոուներ բեմադրում՝ ցույց տալով, թե ոստիկանությունն իր տեղում է: Առհասարակ հասարակական կյանքում գողականներին և քրեածին տարրերին չեզոքացնել հաջողվել է միայն Վանո Սիրադեղյանին, քանի որ խնդիրը հստակ էր դրված, քաղաքական կամքն առկա էր, շոուները քիչ: Ոստիկանությունը եթե ցանկանա, ապա ցանկացած գողական կերպար՝ անկախ նրանից նա օրենքով գող է, թե սովորական քրեական հեղինակություն կամ փողոցային գրպանահատ, հաշված օրերի ընթացքում գառից էլ խելոք կդառնա, որովհետև պետությունը ունի բոլոր լծակները, և կարող է նրանց հարցերը լուծել: Եւ այդ ամենը կարող անել առանց շոուների, առանց նախորդների հետքերով գնալու: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am