Փաշինյան-Կարապետյան կոալիցիան իրողությու՞ն

Hayeli.am-ը մի քանի օր առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին խոստացել է, որ ՊԵԿ-ը թողնելու է իրենց վերահսկողության ներքո եւ ՊԵԿ ղեկավարի փոփոխություն չի նախատեսվում: Մինչդեռ կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  որոշեց նոր ՊԵԿ ղեկավար նշանակել՝ ազատելով Կարեն Կարապետյանի  ամենամտերիմ ընկեր Վարդան Հարությունյանին այդ պաշտոնից: ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյան։ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. Հոկտեմբերից, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց շաբաթներ հետո: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնում մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձը թողնելով՝ Հարությունյանը տեղափոխվեց ՊԵԿ ՝ խոստանալով բարելավել հարկային եւ մաքսային ընթացակարգերը, սակայն իրավիճակը էապես չբարելավվեց, պարզապես նա իր ծանոթ-բարեկամներով համալրեց համակարգը, պատասխանատու պաշտոնները վստահեց նրանց, այլ կերպ ասած՝ իր գազավիկների կլան ձեւավորվեց կառույցում: Հարությունյանն ընկալվում էր որպես վարչապետ Կարեն Կարապետյանի համախոհ, ու այդ պատճառով վստահվել էր այդ առանցքային պաշտոնը։ Բոլոր ժամանակներում ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել են երկրի ղեկավարների հետ սերտ կապեր ունեցող եւ գործող համակարգին նվիրված անձինք։ Ով է Դավիթ Անանյանը եւ ում հետ է նրա կապը: Նրա աշխատանքային կենսագրությունում կարդում ենք՝ Դավիթ Անանյանը 1993-2000 թթ. աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ որպես պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ: 2000-2006 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում եղել է հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար: 2006-2016 թթ. «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ում եղել է հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից: 2016թ. հոկտեմբերից զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Արդեն Նախկին նախարար Վարդան Արամյանը տեղակալին ներկայացնելիս չէր թաքցրել, որ անձամբ է հրավիրել Անանյանին աշխատելու իր թիմի հետ. «Ես դա պետք է բարձրաձայն ասեմ: Դավիթ Անանյանին ճանաչողները կարող են փաստել, որ նա բավականին պրոֆեսիոնալ անձնավորություն է: Երկար տարիներ աշխատել է «ՔԵՅ ՓԻ-ԷՄ¬ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-¬ում: Դավիթ Անանյանը նաև եղել է ՀԲ-ի կողմից վարձված փորձագետ, ով հարկային քաղաքականության մասով խորհուրդներ է տվել այլ երկրներին: Աշխատավարձը, որը նա ստանում էր մասնավոր հատվածում, վստահեցնում եմ, որ մի քանի անգամ բարձր է եղել ներկայիս աշխատավարձից: Պարզապես մենք նախարարությունում հավաքում ենք թիմ, որը նվիրված է գաղափարներին, որը ցանկանում է նախատեսված շանսն օգտագործել երկրին օգուտ տալու համար: Դավիթ Անանյանը հատուկ եկել է այդ գաղափարն իրագործելու համար»,-¬ասել է Վարդան Արամյանը: Իսկ վերջինս ֆինանսների նախարար է աշխատել Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, կնշանակի Անանյանը ընդունել է Կարապետյանի թիմի հետ աշխատելու հրավերը: Պարզ ասած՝ նա համարվում է Կարապետյանի թիմից ու այս առումով չէինք սխալվել՝ գրելով, որ Փաշինյանը խոստացել է Կարապետյանին չվերցնել ՊԵԿ-ը նրանց ձեռքից: Նկատի  ունենալով Հայաստանում հետհեղափոխական զարգացումները եւ ամենուր քաոսային իրավիճակը, կարող ենք փաստել, որ օդում կախված է հակահեղափոխության ուրվականը եւ փողոցային պայքարը ամեն պահի բումերանգի էֆեկտով կարող է շրջվել Փաշինյանի դեմ: Այս իրավիճակում հեղափոխական առաջնորդին, հիրավի, հենման կետեր են հարկավոր, որպեսզի էլ ավելի չսրի իրավիճակը: Գուցե այս ամենը հաշվի առնելով է, որ Փաշինյան-Կարապետյան համաձայնություն է կայացել ՊԵԿ հարցում, փոխվել են միայն առաջին դեմքերը: Նկատենք, որ այս նշանակման նախորդ օրը ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ Կարապետյանները հրաժարվել են կուսակցություն ստեղծելու մտքից եւ առայժմ դադար են վերցրել: Ի վերջո,չի բացառվում, որ նրանց դադարը պայմանավորված էր այս նշանակմամբ: Իսկ գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը Հայաստանի տնտեսության ամենաառանցքային ոլորտն է, տիրապետել համակարգին, կնշանակի տնտեսությունը պահել սեփական վերահսկողության տակ: Անի Սահակյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am