Ղարաբաղյան առաջին զանգը՝ Փաշինյանի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ կայքում հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տարբերակները: Կասպրշիկը հաղորդել է, որ շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները: Նշվում է, որ համանախագահներն ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար։ Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ հայտնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո: «Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», - ասել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան: Ըստ ադրբեջանական կողմի, հանդիպմանը քննարկվել են նաև այն քայլերը, որոնք մտադիր են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները՝ կարգավորումն առաջ տանելու համար: Եվ ահա, Փաշինյանի վարչապետության պաշտոնից մեկ շաբաթ անց պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, թե շտապում է, անհրաժեշտ է համարում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների անցկացումը: Հետաքրքրական է, որ համանախագահներն արդեն իսկ իրենց համատեղ հայտարարության մեջ ֆիքսել են, որ ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին: Այսինքն, կոնկրետ ժամկետ կա: Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հանդիպումն անձամբ ծանոթանալ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում բանակցությունների սեղանին առկա առաջարկներին, բոլոր նրբություններին, ընդհանուր իրավիճակին՝ կարգավորման գործընթացում ու տրամադրություններին, և, իհարկե, տարածաշրջանային իրադրությանը: Դատելով ԼՂ Պաշտպանության բանակի հրապարակած հաղորդագրություններից՝ Ադրբեջանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ հակված է լարման, ռազմական գործողությունների վերսկսման և, այդ իսկ պատճառով ռազմական տեխնիկայի կուտակումների էր գնում՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարմանը զուգահեռ: Փաշինյանը, փաստորեն, օրերս Պուտինի հետ հանդիպմանն առանձնապես չի ծանրացել ԼՂ խնդրի վրա, նա հասկացնել է տվել, որ հպանցիկ է այդ հարցը քննարկել Պուտինի հետ: Ղարաբաղյան առաջին բանակցությունները Փաշինյանի համար կլինեն առաջին զանգը: Դրանից հետո Բաքվի պահվածքից հնարավոր կլինի հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվելու Ադրբեջանը՝ բանակցություննե՞ր, թե՞ շարունակական լարում: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am