««Սասնա ծռեր»-ի ազատությունը պահանջող 30 հոգանոց խմբի գիշերային տեսանյութերը նայեցի` բացահայտ ՍԱԴՐԱՆՔ է նոր կառավարության դեմ». Լիզա Ճաղարյան

Սասնա ծռերի ազատությունը պահանջող 30 հոգանոց (հենց իրենք ասացին) խմբի գիշերային տեսանյութերը նայեցի։ Սա բացահայտ ՍԱԴՐԱՆՔ է նոր կառավարության դեմ։ Որքան էլ մութ էր, պարզ երևում էր, որ ոստիկանները նույնպես՝ բողոքավորների պես մերկ ձեռքերով էին։ Ճղճղում էին, որ տպավորություն ստեղծեն, թե հասեք, մեզ սպանում են։ Սրանք չլսեցին Շանթի հորդորը, որն արդեն տարիներով բանտում է։ Սրանց ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խորհրդավոր լռում է, այսինքն թե՝ ճիշտ եք անում, շարունակեք։ Նոր կառավարության փոխվարչապետ Միրզոյանի ու ԵԼՔ-ի ԱԺ պատգամավոր Նազարյանի միջնորդությամբ ու անձնական պատասխանատվությամբ ազատ արձակված Գարեգին Չուգասզյանը հացադուլ է անում Ծռերի շուտափույթ ազատ արձակման համար։ Էս էլ երևի շնորհակալությունն է։ Գրագետ մարդ է, չէ՞, բոլորից լավ է հասկանում, որ եթե առանց դատուդատաստանի էս մարդկանց ազատ արձակեն, ոչ միայն Նիկոլը խայտառակ կլինի աշխարհով մեկ, այլև միջազգային բոլոր ատյաններում Հայաստանը ներկայացնելու բարոյական իրավունք չի ունենա։ Բայց ինքն էլ է շարունակում, մնացածներն էլ։ օսիպովի հրաժարականն են պահանջում։ Վա՞յ, ինչու։ Էն ժամանակ, որ շատերս ապշահար էինք օսիպովի նշանակումից հետո, ձեր Ծռե՞րը չէին այն հուզաթաթախ սիրային նամակը գրել բանտից օսիպովի վեհ կերպարի մասին, ձեր Սյուզանն էլ երջանկության արցունքները չէր կարողանում թաքցնել։ Ամո՛թ է։ Ձեր մեջ մի ուղեղով մարդ չկա՞, որ հասկացնի՝ դռներ փակող երեսուն հոգիդ, որ փորձում եք հազարների աղմուկ բարձրացնել, ուղիղ գծով հարվածում եք հենց ձեր թանկագին Ծռերին, ու հասարակության ԲԱՆԱԿԱՆ հատվածին տրամադրում եք նրանց դեմ։ Եթե էս պարզ բանը չեք հասկանում, ձեր պրոբլեմն է, բայց դուք ձեր էս պահվածքով միմիայն հանրապետականներին եք ուժեղացնում։ Իսկ գուցե հենց դա էլ ուզու՞մ եք, ինչ իմանանք։

 Լիզա Ճաղարյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am