Կապույտի վրա ճանճեր չեն նստում. Թիվ 189 դպրոցի մանկավարժները հայտարարություն են տարածել

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ահազանգի հետքերով անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և դրամահավաքի դեպք բացահայտել: Ծնողները խոստովանել էին, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել: Այսօր սույն դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է հղել ԿԳ նախարարին, որը ներկայացնում ենք ստորև. Ողջույն բարեմիտ ընթերցողին, նրան ու նրանց, ում արդարամտությանը այս պահին ապավինում է մանկավարժների մի հոծ բանակ: Չենք թաքցնում՝ ցնցված ենք, զարմացած, զայրացած… Գիտենք, որ մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց: Գիտենք նաև, որ հաճախ մտացածին երևույթին փորձում են ճշմարտության քղամիդ հագցնել: Գիտենք և ցավում ենք՝ մարդու հոգու ձևախեղումը տեսնելով: Ուղիղ մեկ տարի առաջ տիկին Ռ. Դավթյանը ստանձնեց 30-ամյա դպրոցի տնօրենի պաշտոնը: Դպրոցն ուներ հարուստ կենսագրություն, լավագույն ավանդույթներ, բարձր վարկանիշ: Անձնակազմը բազմաշերտ լռությամբ ընդունեց նորանշանակ տնօրենին. քննախույզ հայացքներ, երբեմն նույնսիկ խուլ դժկամություն… Մի բան ընդհանուր էր, բոլորի աչքերում նույն հարցականն էր՝ կկարողանա՞… Եվ նորընտիր տնօրենը լծվեց տենդագին աշխատանքի՝ իր գույնը խառնելով արդեն արվածին: Կարճ ժամանակում ճանաչվեց, գնահատվեց, սիրվեց անձնակազմի ու աշակերտության կողմից: Վայելեց ծնողների վստահությունն ու հարգանքը: Ցավոք, ժամանակները խառն են ու խրթին, և զազրախոսությունը գլուխ է բարձրացնում՝ սևացնելու բարձր համարում ունեցող դպրոցն ու նրա աշխատակազմին: Սա որոմ է, որ վրդովում է մեր խաղաղ առօրյան, դառնացնում արդար հացը: Վստահ ենք, որ առողջ միտքն ու բանականությունը տուրք չեն տա հիվանդ երևակայությանը: Համոզված ենք, որ ջրերը շուտով կպարզվեն, և մղձավանջը տեղը կզիջի դպրոցական վերջին զանգի թախծալուր ղողանջներին: Համոզված ենք, հաստատ գիտենք՝ կապույտի վրա ճանճեր չեն նստում, և ելքը ողջախոհությունն է: Անսասան հավատով՝ հ. 189 ավագ դպրոցի մանկավարժներ Հ.Գ. Վստահ ենք, որ մեր նամակին կմիանա շրջանավարտների ստվար բանակը, որ անանց սեր ունի հարազատ կրթօջախի հանդեպ:

Թիվ 168 դպրոցի մանկավարժները բաց նամակ են տարածել

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am