Չենք կարող Սասնա Ծռեր դեպքերի մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չի կարող «Սասնա Ծռերի» մասնակիցներին համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն։ Կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լեւան Ասաթիանին պատասխանել է «Ամերիկայի ձայնի»  հարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերջին զարգացումների վերաբերյալ։

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միակն համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո»,- ասել է նա:Ասաթիանիի խոսքով, Հայաստանի պարագայում իրենք ուսումնասիրել են հավաքների ազատության խնդիրը: «Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր: Ես որպես Amnesty International-ի ներկայացուցիչ ներկա էի Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին: Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման եւ ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ»,- նշել է նա եւ հավելել. «Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր՝ կապված Երեւանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման եւ դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ: Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա է ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են»:«Դեռեւս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձեւաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երեւանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին, ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաեւ ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է:Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որեւէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որեւէ բռնություն, չի կատարել որեւէ հանցանք եւ ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ սակայն մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը»,- նշել է իրավապաշտպանը:«Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ մենք արձանագրել ենք, որ ընդհանուր առմամբ ցույցերն ու հավաքները խաղաղ էին, որը աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես հանդիպում ենք բախումների ու բռնության դեպքերի: Մենք որոշ մտահոգություններ ունենք ոստիկանության գործողությունների կապակցությամբ եւ արձանագրել ենք մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ: Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց:Մեր մյուս մտահոգությունն է բերման ենթարկելու օրինականությունը: Մենք ականատես եղանք , որ հազարավոր ցուցարարներ բերման են ենթարկվում վարչական օրինախախտումների համար, ինչպես նաեւ քրեական ակտիվության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ամենախնդրահարույցը բերման ենթարկվածներին պահելու ժամկետն է: Ըստ Հայաստանի օրենսդրության բերման ենթարկվածներին կարող են պահել ընդամենը 3 ժամ, սակայն շատերն արձանագրում էին, որ ոստիկանությունը նրանց պահել է ավելի երկար ժամանակ:Մենք նաեւ արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ անհայտ անձինք մոտեցել են խաղաղ ցուցարարներին եւ սկսել հարվածել նրանց: Որոշ տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի միջամտել եւ բերման չի ենթարկել հարձակվողներին: Ինչպես մեզ հայտնեցին ցուցարարները, սա ոստիկանության որդեգրած գործելաոճն էր, որով փորձ էր արվում հետ պահել մարդկանց ցույցերից եւ խոչընդոտել ազատ արտահայտման իրավունքի իրականացմանը:Amnesty International-ը նաեւ մտահոգություններ ունի ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառման վերաբերյալ: Մենք արձանագրել ենք նման նռնակների կիրառման առնվազն երկու դեպք վերջին շաբաթներում, որոնք կիրառվել են առանց համապատասխան նախազգուշացման: Արդյունքում մի շարք ցուցարարներ եւ ոստիկաններ ստացան վնասվածքներ:Մենք մտահոգություն ունենք նաեւ մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու հարցում: Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանությունը կամ անհայտ անձինք միտումնավոր վնաս են հասցրել քաղաքացիների ավտոմեքենաներին, որոնք օգտագործվում էին ցուցարարների կողմից փողոցները փակելու համար: Վերոհիշյալ բոլոր մտահոգությունները փոխանցվել են մեր կողմից ՀՀ ոստիկանությանը երկու շաբաթ առաջ: Մենք դեռեւս չենք ստացել որեւէ պատասխան, թե ինչպիսին է ոստիկանության վերաբերմունքը այս մեղադրանքներին եւ ինչպիսի հետաքննչական գործողություններ են ձեռնարկվում այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք հետաքննությունը այս ուղղությամբ եւ հույս ունենք, որ իրավախախտողները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am