Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է Օսիպյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում տեղի ունեցած դրամահավաքության դեպքի վերաբերյալ փաստերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության վերաբերյալ ահազանգով անսպասելի գնացել էր թիվ 189 դպրոց: Դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը ժողով էր հրավիրել՝ պարզելու դրամահավաքի հետ կապված խոսակցությունների իսկությունը:
Ծնողներից մեկը նշել էր, որ հարցրել են բոլոր ծնողների կարծիքը, և Վերջին զանգի առթիվ ծաղիկներ և այլ առարկաներ գնելու համար 15 հազար դրամ է հավաքել:
Այդ ամբողջ գործընթացը նախարարի օգնականը նկարահանել էր և հրապարակել:
