«Չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփոխություններից հետո դիրքորոշում կփոխեր». Ռուբեն Վարդազարյան

«Ժողովուրդ» օրաթերրթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ իշխանոփոխությունից հետո դատական համակարգի հնարավոր անկախացման եւ քաղբանտարկյալների ազատման մասին: -Պարո՛ն Վարդազարյան, այն ժամանակ Բաղրամյան 26-ից հրահանգում էին դատական համակարգին, թե ինչ վճիռներ կայացնի, հիմա նոր իշխանությունները որ զանգեն, ինչ կանեք:

-Նախ ցանկանում եմ հետեւյալ միտքը բարձրաձայնել, ես, լինելով բացարձակ ապաքաղականացված սուբյեկտ ե՛ւ օրենսդրության առումով, ե՛ւ իրականում, այսօր արձանագրում եմ, որ ունենք չքնաղ երիտասարդություն, որը ներկայացրեց պահանջ եւ հաղթանակեց: Արդյունքում ունենք իրադրության եւ իրողության փոփոխություն: Վերջին շրջանում շատ մոդայիկ էր դարձել խոսել դատական համակարգի նկատմամբ ճնշումների, դատական համակարգի պատվիրված աշխատելու մասին: Դա նախասիրության եւ մոտեցման հարց է: Դատական իշխանությունը անկախ է, որի վառ ապացույցն է գործերի քանակը եւ բողոքարկումների քանակը: Դատական ակտերի ընդամենը 4 տոկոսն էր բողոքարկվում, նշանակում է 96 տոկոսը չէր բողոքարկում, հետեւաբար մեր քաղաքացիները գոհ են դատարանի աշխատանքից: -Բայց այս մոտեցումն էլ կա, որ, միեւնույն է, բողոքարկեին` ոչինչ չի փոխվելու , իսկ շատերն էլ մտածում էին` արագ բողոքարկեն, սպառեն ՀՀ ատյանները եւ դիմեն ՄԻԵԴ: -Բոլոր հարցերը Եվրոպական դատարանում չեն լուծվում, հիմնական արդարադատությունը իրականացվում է Հայաստանում, համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Պատմական պահ է ստեղծվել, աննախադեպ բան է տեղի ունեցել, իրադրություն է փոխվել Հայաստանում, եւ այսօր մենք հնարավարություն ունենք ունենալ արդար, ճիշտ դատական համակարգ: Դատավորների ճնշող մեծամասնությունն ազնիվ, գրագետ, արհեստավարժ մարդիկ են եւ պատրաստ են նոր ոգով նոր իրողության մեջ կայացնել մեր երազած դատական համակարգը, այն դատական համակարգը, որը չենք ափսոսի եւ հպարտությամբ կթողենք մեր սերունդներին: -Վերադառնանք մեր այն հարցին, թե հիմա նոր իշխանությունները զանգեն` ինչ կանեք: -Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ. իրադրության փոփոխությունը բերեց նրան , որ որեւէ զանգ չի ընդունվի, որեւէ ճնշում չի լինի, ե՛ւ քաղաքական իշխանությունը, ե՛ւ հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել, որ դատարանը կատարի իր հիմնական գործառույթները` արդարադատություն իրականացնելը:
-Այսինքն` իրավիճակի փոփոխություն ունե՞ք: -Միանշանակ ունենք իրավիճակի փոփոխություն. դատավորների մեջ տեսնում եմ ոգեւվորվածություն , որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ: -Այսինքն` դատավորները կաշկանդված են եղել վախեցել են օրենքի տառին համապատասխան որոշումներ կայացնել: -Միանշանակ ունենք իրավիճակի փոփոխություն. դատավորների մեջ տեսնում եմ ոգեւվորվածություն , որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ: -Այսինքն` դատավորները կաշկանդված են եղել վախեցել են օրենքի տառին համապատասխան որոշումներ կայացնել: -Դատավորները միշտ են գործել օրենքի շրջանակում, երբեք չեք տեսնի որեւէ դատական ակտ, որը օրենքի շրջանակներում չի եղել: -Ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգեւորությունը:-Այն իրականությունը , որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: -Այն իրականությունը , որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: -Իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում առավել ակտիվացել է Սասնա Ծռերին, Ժիրայի Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին եւ այլ անձանց ազատելու կոչերը, դատարանին մեղադրելը: Ըստ Ձեզ` իրենց ինչպես կարել է ազատ արձակել, որոնք համարվում են քաղբանտարկյալներ: -Համաձայն չեմ քաղբանտարկյալ եզրույթի հետ, դա իրավական կատեգորիա չէ, դա իրենց կարող են թույլ տալ հասարակական քաղաքական գործիչները, դատարանի համար քաղբանտարկյալ եզրույթը ընդունելի չէ: Վարույթում գտնվող գործերի վերաբերյալ իրոք չգիտեմ ընթացքի մասին: Բայց կցանկանամ նշել մեկ բան, չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփխություններից հետո դիրքորոշում կփոխեր: Վերցնենք Սասնա Ծռերը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, առնվազն սպանություն ունենք, ունենք շենք, շինություններ գրավել, ունեք զենք հափշտակել, ունեք գողություն՝ բանկոմատից գումար հափշտակել, ունենք 4 հանցակազմ: Դատարանը պարտավոր է գործերը քննել, եւ շատ բացասական կվերաբերվեմ` որպես մարդ, քաղաքացի, այն դատավորին, որը կասի` Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եկավ Նիկոլ Փաշինյանը, եւ այս գործը շրջադարձ կանի: Ես ավելի քան վստահ եմ, որ դատական ակտերը, դատավճիռները այդ գործերով կլինեն շատ ազնիվ, շատ արդար եւ բացառապես օրենքի հիման վրա: Ապացուցելու իմ ներքին համոզմունքը, ուղղակի պետք է սպասել եւ ընթերցել այդ դատական ակտերը , որոնք կայացվել են:   Առավել մանրամասն՝թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am