Ինչ քայլերի կդիմի Ռուբեն Հայրապետյանը դատարանի որոշումից հետո

ՀՖՖ-ն հայտարարությւոն է տարածել.«2018թ. մայիսի 5-ին ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աշխատակից Ա. Հարությունյանի կողմից պայմանավորված խաղ կազմակերպելու համար «Շիրակ» ՖԱ-ին յոթ միլիոն ՀՀ դրամով տուգանելու, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Շիրակ թիմի արդյունքները 12 միավորով նվազեցնելու մասին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2018թ. մայիսի 14-ին նշված որոշումը բողոքարկել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտե` պահանջելով այն ամբողջությամբ վերացնել: Բողոքարկման կոմիտեն իր որոշումը կայացրել է մայիսի 18-ին` ժամը 14:00-ին` մերժելով «Շիրակ» ՖԱ բողոքը և ուժի մեջ թողնելով Կարգապահական կոմիտեի որոշումը: Նույն օրը` ժամը 16:10-ին, որոշումը հրապարակվել է ուղիղ եթերով և այդպիսով մտել է ուժի մեջ` համաձայն ՀՖՖ կարգապահական մարմինների աշխատանքային ընթացակարգի 29-րդ հոդվածի 1-ին կետի, ըստ որի` Բողոքարկման կոմիտեի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Ի կատարումն Բողոքարկման կոմիտեի որոշման` նույն օրը` ժամը 16:22-ին, ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շիրակ» թիմի միավորները նվազեցվել են 12-ով: Վերը նշված բոլոր գործողություններից հետո միայն «Շիրակ» ՖԱ ներկայացուցիչները ՀՖՖ-ին առձեռն հանձնել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը)արգելվել է նվազեցնել «Շիրակ» ՖԱ միավորները: Սակայն, մինչև ՀՖՖ-ին դատարանի որոշման մասին տեղեկացնելը, «Շիրակ» ՖԱ միավորներն արդեն իսկ նվազեցվել էին, ուստի դատարանի որոշման պահանջը կատարելն իրավաբանորեն արդեն անհնար էր և ժամանակավրեպ: Ավելին, դա ուղղակիորեն կխախտեր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակիցներ «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» և «Բանանց» ֆուտբոլային ակումբների իրավունքները, քանի որ որոշման կատարման արդյունքում այդ թիմերն արդարացիորեն բարելավել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում: Հարկ ենք համարում ավելացնել, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իրավունք ունի Բողոքարկման կոմիտեի որոշումը ստանալուց հետո` 21 օրվա ընթացքում, այն բողոքարկել Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Այս առումով պետք է տարբերակել Բողոքարկան կոմիտեի որոշման հրապարակման և այդ որոշումը «Շիրակ» ՖԱ-ին հանձնելու իրավական հետևանքները: Մասնավորապես` հրապարակման պահից որոշումն ուժի մեջ է մտնում, իսկ «Շիրակ» ՖԱ-ին որոշումը հանձնելու պահից սկսվում է դրա բողոքարկման ժամկետը:

 Ինչ վերաբերում է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությանը, ապա այդ իրավասությունը ճանաչված է ՀՖՖ կանոնադրությամբ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբն էլ իր հերթին գրավոր ընդունել է ՀՖՖ-ի կանոնադրությունը, ինչպես նաև ճանաչել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի իրավասությունը` ինչպես նշված է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների և կանոնակարգերի համապատասխան հոդվածներում»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am