27 տարի ապրում է կառավարական «դաչայում»
Հրապարակը գրում է.Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը պետք է լինի տարիներ ի վեր պետության բարիքներից օգտվողներին նման հնարավորությունից զրկելը: Տարիներ ի վեր մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաների ընտանիքներ, օլիգարխների օգտվում են մի շարք արտոնություններից՝ պետության հաշվին ապրելուց, հեռախոսով խոսելուց, երթեւեկելուց, որն իրենից ներկայացնում է ձրի մեքենա, սպասարկում, վառելիք, գոլդ համարներ եւ այլն: Օրինակ՝ մինչեւ օրս Կոնդի առանձնատներից մեկում է բնակվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով այստեղ է արդեն շուրջ 27 տարի, թեեւ, շրջանառվող լուրերի համաձայն, Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։
