Քոչարյանը հանդուրժեց, Փաշինյանը ո՞չ

Հայաստանում բողոքի տարբեր ակցիաներ են ծավալվում, որոնցում առանձնահատուկ նշանակություն ունի Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողների պայքարը: Կապ ունեն արդյո՞ք Երեւանի քաղաքապետին մերժողները <<Սերժին>> մերժածների հետ: Թեպետ հրապարակային եւ բացահայտ նրանք չեն խոստովանում, բայց բոլորին է պարզ, որ սա հեղափոխության ծրագրային կետերից է: Փաստ է, որ Հայաստանում այսօր երկիշխանություն է, մինչդեռ ծանրակշիռ լծակներ ձեռքբերած գործադիր իշխանությունը ակնհայտ ճնշում գործադրելով փորձ է անում վերցնել ողջ իշխանությունը: Հեռանկարում է նաեւ Գլխավոր դատախազի, ԲԴԽ-ի Քննչական կոմիտեի ղեկավարի եւ այլ առընթեր կառույցների ղեկավարների փոփոխությունը, որոնք սովորական ընթացակարգերով չեն կարգավորվում եւ վարչապետի հրամանով չեն նշանակվում-ազատվում, այլ դրանց հավանություն է տալիս ԱԺ-ն եւ այն էլ պատգամավորների 3/5-ով: Ընդամենը մեկ տարի առաջ Երեւանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին մոտ 25 հազար երեւանցիներ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին ի դեմս քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին, իսկ Ելք խմբակցությունը ստացել է 70 հազարին մոտ ձայն: Իհարկե, գուցե Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքներից հետո անիմաստ է խոսել ընտրությունների մասին, մանավանդ որ համապետական ընտրությունների արդյունքներում ՀՀԿ-ին էլ պաշտոնապես մոտ 800 հազար մարդ էր ձայն տվել ընդդեմ Ելքի 120 հազարի, սակայն միանգամայն տարբեր իրավիճակներ են: Նախ հեղափոխականների պահանջն իսկզբանե Սերժ Սարգսյանի հեռացումն էր, ինչ այլեւս իրողություն է,երկրորդ՝ ի տարբերություն Սարգսյանի Մարգարյանի թիկունքում էլ արագ ժողովուրդ հավաքվեց, որոնք փողոց էին դուրս եկել ի պաշտպանություն քաղաքապետի: Հիմա հարց է առաջանում՝ հրաժարական պահանջողները ժողովուրդ են, մերժողները՝ ո՞չ: Այս պարագայում նոր իշխանությունների միակ խնդիրը պետք է հանդիսանա արտահերթ ընտրություններով սեփական հաղթանակը կապիտալիզացնելու հարցը: Ուզո՞ւմ էին ժամանակավոր կառավարությունը, որպեսզի կարողանան նախապատրաստել նորմալ արտահերթ ընտրություններ, ստացել են այդ կառավարությունը: Չգիտես ինչու հեղափոխականները ազարտի են ընկել եւ որոշել են հերթով գնալ պետական բոլոր կառույցների դեմ եւ ճնշման միջոցով վերցնել իշխանությունը, սրանից հավատացեք վատ հոտ է գալիս, ավելի զզվելի դիկտատուրայի, քան գործում էր նախորդ իշխանությունների ժամանակ: Ցանկացած իշխանության սահմանադրական ամրագրումը Հայաստանում եղել եւ մնում են ընտրությունները, ուրեմն ի գործ, որքան հնարավոր է արագ հասեք այդ գործընթացին եւ կյանքի կոչեք այն պնդումները, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Նշենք, որ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխարհում ընդունված չէ, երբ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել ընտրովի տեղական ինքնակառավարման մարմիններին: Նա ասել է, որ հրաժարական չի տալու: Ուզում ենք հիշեցնել, որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Քոչարյանի իշխանությունը խնդիր չդրեց պաշտոնից հեռացնել Արարատ Զուրաբյանին, որն այդ ժամանակ Կենտրոնի թաղապետն էր: 1996 թվականի Կենտրոնի թաղապետ ընտրված, իսկ առաջին նախագահի հրաժարականից մեկ տարի հետո նույն պաշտոնում վերընտրված Զուրաբյանին Քոչարյանի իշխանության տարիներին հանդուրժեցին մինչեւ 2002 թվականը, երբ ընտրությունների արդյունքներում Զուրաբյանը կատաղի պայքարի արդյունքում պարտվեց վարչական լծակներին: Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն այդ տարիներին անհամեմատ ավելի շատ լծակներ ու զադեցություն ուներ, քան այժմ Տարոն Մարգարյանն է, սակայն այդ փաստն անգամ պատճառ չդարձավ, որպեսզի իշխանությունը կենաց-մահու պայքարով վաղաժամ հասներ նրա հրաժարականին: Չկասկածեք, որ ցանկության դեպքում դա րոպեների հարց էր, սակայն պետության եւ իրավականության ծիրից դուրս չգալու գիտակցումը այդ ժամանակվա իշխանություններին հետ պահեց առճակատումից: Արդյունքում ՀՀՇ-ի վերջին բաստիոնն ընկավ քաղաքակիրթ պայմաններում: Անի Սահակյան

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am